Եվպատորիայի հայկական եկեղեցին հավատացյալներին է փոխանցվել

Լուրեր

27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
27.10.2026 | 13:42
«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:35
Ընտրություններում ջախջախվել են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:28
TRIPP-ի ենթակառուցվածքները ՀՀ-ում գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո. Միրզոյան
27.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի իշխանությունն ամրապնդվեց և դարձավ միահեծան. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվպատորիայի հայկական եկեղեցին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցվել է տեղի «Սուրբ Նիկողայոս եկեղեցի» կրոնական կազմակերպությանը: Այս մասին գրում է RG.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Հայ առաքելական եկեղեցու նախկին եկեղեցական կառույցների և գույքի ճակատագիրը քննարկվում էր 2014 թվականից, երբ Ղրիմն անցավ Ռուսաստանին: Թերակղզի այցելած ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջոնորդ Եզրաս արքեպիսկոպոսը Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի հետ համաձայնություն էր ձեռք բերել անշարժ գույքի վերադարձի հարցով: Հինգ տարի անց եկեղեցու և եկեղեցական դպրոցի շենքերը փոխանցվել են հայկական եկեղեցուն՝ 100 տարի ժամկետով անհատույց օգտագործման:

«Սա վաղուց սպասված որոշում էր: Հիմա, իրավաբանական հարցերի լուծումից հետո, պետք է կարգի բերենք մեզ փոխանցված շենքերը: Այնտեղ չկան ջուր և էլեկտրաէներգիա, իսկ եկեղեցական դպրոցի շենքի կեսը նորոգված չէ»,- RG-ին ասել է Սուրբ Նիկողայոս եկեղեցու հոգևոր հովիվ հայր Անանինան:

Նրա խոսքով՝ ցանկանում են, որպեսզի այստեղ արագորեն սկսի գործել կրթամշակութային կենտրոնը, քանի որ ներկայում երեխաները ստիպված են քաղաքի տարբեր դպրոցներում ուսանել:

Հայր Անանիան վստահեցրել է, որ կրոնական համայնքը մտադիր է բարիդրացիական հարաբերություններ պահպանել տարեցների ինտերնատի հետ, և եկեղեցու դռները միշտ բաց կլինեն ինտերնատի բնակիչների համար:

Սուրբ Նիկողայոս եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի 30-40-ական թվականներին: Խորհրդային տարիներին եկեղեցին փակվել է, զանգակատունն ու գմբեթները՝ քանդվել: Երկրորդ աշխարհամարտից հետո տաճարը որպես պահեստ է օգտագործվել, իսկ հետո տարեցների ինտերնատի է վերածվել: