Ազգային հերոսը՝ կոռուպցիայի համար դատապարտված․ ինչու Փիլոյանը չի զրկվել կոչումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 19:52
Ազգային հերոսը՝ կոռուպցիայի համար դատապարտված․ ինչու Փիլոյանը չի զրկվել կոչումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:40
Կրպակները քանդեցին, բարեկարգումը հետաձգվեց․ Շինարարների փողոցի պատկերը՝ 1 ամիս անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:30
Հայաստանի բնակչությունը գերազանցել է 3,1 միլիոնը․ հիմնական աճը՝ Երևանում և հարակից մարզերում
17.11.2026 | 19:16
Փրկարարները մարել են հանդիսությունների սրահում բռնկված հրդեհը
17.11.2026 | 19:01
Որտեղի՞ց էր այն փողը, որը տալիս էր․ Վահագն Ալեքսանյանը՝ Արսեն Գևորգյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:49
Թուրքիայի դատարանն ընդդիմադիր Sözcü TV-ն պետական ​​վերահսկողությանն է փոխանցել․ ոստիկանությունը ձերբակալել է ղեկավարներին
17.11.2026 | 18:28
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Իրանը շատ մեծ գին կվճարի
17.11.2026 | 18:22
Եթե ես վաղը բանտում մահանամ, ինձ հետ սենց չվարվեք հանկարծ․ Եղոյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:15
Խցանումներից խուսափելու համար քննարկվում են կենտ ու զույգ համարներով երթևեկության սահմանափակումներ և տուգանքների խստացում․ Ավինյան
17.11.2026 | 18:10
Շաքի մտած ադրբեջանցու գործողությունները՝ ըստ մեղադրանքի // Պապիկյանը Բրյուսել է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 18:02
Բրազիլիայի հավաքականը խփեց 7 գոլ, Վինիսիուսի հեթ-տրիկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:54
Կատարը նախազգուշացրել է՝ Իրանի հարձակումը Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի վրա սպառնում է խաղաղ բանակցություններին
17.11.2026 | 17:45
Ընկերությունները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել, նույնիսկ եթե հանցանք կատարած անձը հայտնի չէ․ ԱՆ-ի նոր առաջարկը
17.11.2026 | 17:37
ՔՊ-ից մի հոգի է ցավակցություն հայտնել․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:28
Հայաստանում կարող են վերանայվել բենզալցակայանների՝ բնակելի շենքերից հեռավորության և հողատարածքի նվազագույն մակերեսի պահանջները
Բոլորը

Հայաստանն ունի կոռուպցիոն հանցագործությունների համար ազատազրկման դատապարտված Ազգային հերոս։ Անդրանիկ Փիլոյանը, որը 44-օրյա պատերազմի ընթացքում արժանացել էր այս բարձրագույն կոչմանը, տարիներ անց հայտնվեց մեղադրյալի աթոռին, ապա դատապարտվեց ազատազրկման։ Ուշագրավ է, որ դատավճռից հետո նա չի զրկվել Ազգային հերոսի կոչումից։

2020 թվականի հոկտեմբերի 22-ին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը պարգևատրվեց «Հայրենիքի» շքանշանով՝ արժանանալով Հայաստանի Ազգային հերոսի կոչմանը։

Չորս տարի անց՝ 2024 թվականի դեկտեմբերի 10-ին, Հակակոռուպցիոն դատարանը Փիլոյանին մեղավոր ճանաչեց պաշտոնեական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերով կաշառք ստանալու և խարդախության համար։

«Շա՞տ եմ նման Baxi-ով կաշառք վերցնողի»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշել էր նախկին նախարարը։

Փիլոյանին մեղադրում էին ԱԻՆ-ում աշխատանքի ընդունելու դիմաց 860 հազար դրամի կաշառքը ջեռուցման կաթսայի՝ Baxi-ի և կանխիկ գումարի տեսքով վերցնելու, մեկ այլ պաշտոնի նշանակման դիմաց՝ շուրջ 279 հազար դրամ արժողությամբ ոսկու ձուլակտոր ստանալու համար։ Մյուս դրվագը վերաբերում էր «Սօս Սիսթեմս» ընկերության հետ կապված 1 միլիոն դրամին, որը դատարանը որակել է որպես խարդախություն։ 

Փիլոյանը մեղադրվում էր նաև Գագարինի պետական պահեստի գույքի ապամոնտաժման գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Դատարանը որոշեց՝ Փիլոյանը մեղավոր է, և նրան դատապարտեց 5 տարվա ազատազրկման, վերջնական պատիժ սահմանվեց 4 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկումը։ Նա նաև երեք տարով զրկվեց որոշակի հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից և տուգանվեց 1 մլն 300 հազար դրամով։

Ազգային հերոսի կոչումից, սակայն, դատարանը Փիլոյանին չի զրկել։

«Հաշվի առնելով, որ Անդրանիկ Փիլոյանին վերագրվում է նաև ծանր հանցանքի կատարում, ուստի միջնորդում եմ որպես լրացուցիչ պատիժ՝ նշանակել նաև հատուկ և զինվորական կոչումից զրկումը»,- դատական նիստերից մեկի ժամանակ նշել էր հանրային մեղադրող Կորյուն Սերոբյանը։

Դատարանը հանրային մեղադրողի պահանջը չի բավարարել։ Բացի այդ, դատարանները նրա Ազգային հերոսի կոչումն ու մարտական վաստակը դիտարկել են որպես պատիժը մեղմացնող հանգամանքներ։

«․․․Այս դեպքում առկա է այնպիսի բացառիկ իրավիճակ, երբ 4 դրգավ կոռուպցիոն հանցագործություն է կատարել Ազգային հերոս համարվող անձը, ով պետք է օրինակ ծառայի այլ անձանց՝ իր բարոյական և իրավահպատակ վարքագծով։ Հակառակ դրան՝ Անդրանիկ Փիլոյանը, հաշվի չառնելով իր պաշտոնը և պետական բարձրագույն պարգև ունենալը, կատարել է խիստ լատենտային և դիտավորյալ հանցագործություններ, որի պայմաններում, անձի ուղղումը և հանցագործությունների կանխումը հնարավոր է բացառապես նշանակված պատիժները կրելու միջոցով»,- նշվում է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանի 10․12․2024-ին կայացրած դատավճռում։

Դատարանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ Փիլոյանը չի զղջացել իր կատարած արարքների համար և տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ։ Այդուհանդերձ, դատարանը Փիլոյանի մարտական ծառայությունը, գեներալ-մայորի զինվորական կոչումը և Ազգային հերոսի կարգավիճակը գնահատել է որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ։

Դատավճռի հրապարակումից առաջ Փիլոյանի կոչմանն անդրադարձել էր նաև այն ժամանակ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը․ «Կարծում եմ՝ եկել է ժամանակը նրան զրկելու այդ կոչումից և վերանայելու Ազգային հերոս տալու ինստիտուտը։ Ես կարծում եմ՝ եթե օրինական ուժի մեջ մտած դատավճիռ լինի, այդ մարդիկ չպետք է այդ կոչումն ունենան»։ 

Հայաստանում պետական պարգևից կամ պատվավոր կոչումից զրկել հնարավոր է միայն դատական կարգով։

Քրեական օրենսգիրքն էլ նախատեսում է, որ դատարանը, հաշվի առնելով հանցագործության բնույթը, հանգամանքներն ու հանցավորի անձը բնութագրող տվյալները, կարող է դատապարտյալին զրկել պատվավոր կամ զինվորական կոչումից, ինչպես նաև պետական պարգևից։ Այսինքն՝ նույնիսկ ազատազրկման դատապարտվելը ինքնաբերաբար չի հանգեցնում Ազգային հերոսի կոչումից զրկման։

Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանի Ազգային հերոսի կոչման արժանացել է 28 անձ, որոնց թվում են Մոնթե Մելքոնյանը, Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը, ինչպես նաև 44-օրյա պատերազմի մասնակից զինվորականներ։ 

Ազգային հերոսի կոչում ունեցող մեկ այլ զինվորական՝ Տիրան Խաչատրյանը, նույնպես տարբեր քրեական վարույթներով կալանավորվել է, սակայն վերջնական դատավճիռ դեռևս չկա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան