Թուրքիան արձագանքել է պատժամիջոցներ կիրառելու մասին ԵՄ-ի որոշմանը

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտոնական Անկարան, ի պատասխան Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշմանը, հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում վճռականորեն շարունակելու է հորատման աշխատանքները, և այդ որոշումները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ իրենց համար. գրում է ermenihaber.-ը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ այդ որոշման մեջ Կիպրոսի թուրքերի մասին ոչինչ չի ասվում, մինչդեռ, ըստ թուրքական կողմի պնդումների, նրանք հույների հետ հավասար իրավունքներ ունեն կղզու բնական ռեսուրսների նկատմամբ։

Թուրքական իշխանությունները ԵՄ-ին մեղադրել են կանխակալ վերաբերմունք ունենալու և կողմնապահ դիրքորոշում ցուցաբերելու մեջ։

2016 թվականի «պետական հեղաշրջման փորձի տապալման» 3-րդ տարեդարձի օրը Թուրքիայի դեմ նման որոշում ընդունելը, ըստ պաշտոնական Անկարայի, խորհրդանշական իմաստ ունի։

Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է նաև, որ 1963-ից հետո Կիպրոսի Հանրապետությունը չի ներկայացնում Կիպրոսի թուրքերին և այս առումով իրենց և Կիպրոսի թուրքերի համար այն իրական պետություն չի կարող համարվել։

«Քանի դեռ ԵՄ-ն այս իրականությունը չի ընդունել և Կիպրոսի թուրքերին շարունակում է ընկալել որպես փոքրամասնություն, այլ ոչ թե հավասար իրավունքներով օժտված կղզու ընհանուր տեր, չի կարող Կիպրոսի հարցում կառուցողական որևէ ներդրում ունենալ»,- ասվում է հայտարարության մեջ։