Քաղցրաշենում վիճակն այնպիսին չէ, ինչպես ներկայացնում են ակցիայի մասնակիցները․ Արարատի մարզպետի օգնական

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչներն այսօր բողոքի ակցիա էին անցկացնում Կառավարության շենքի դիմաց․ նրանք պահանջում էին լուծել ոռոգման ջրի հարցը, իսկ եթե կենցաղային այդ հարցը չեն կարողանում լուծել, ապա փոխել համայնքի ղեկավարին ու մարզպետին։

«Նիկո՛լ, քայլ արա, ջուր տուր» կարգախոսով ակցիա անողները նշում են, որ ոռոգման ջրի խնդիրը մարզում լուծված չէ և իրենք, վարկերի տակ ընկնելով, այգիներ են մշակել ու անջրդիության պատճառով հայտնվել են փաստի առաջ։

Factor.am-ի հետ զրույցում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի օգնական Գևորգ Մանուկյանը նշեց, որ իրավիճակը Քաղցրաշենում այնպիսին չէ, ինչպես ներկայացրին ակցիայի մասնակիցները։

«Քաղցրաշենցիներին լսել է Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գյուլյանը և կտա նաև նրանց հարցերի պատասխանները։ Մարզպետարանը Ջրային կոմիտեից տվյալներ է ստացել, ըստ որի, ջրի խնդիրն այնքան էլ հրատապ վիճակում չէ, ինչպես ներկայացնում են։ Քաղցրաշենցիներն այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ ճիշտ բնորոշումներ չտվեցին մարզպետարանի աշխատանքին, շաբաթ օրը նրանք եկել են մարզպետարան, ճանապարհ են փակել։ Նրանց խնդիրը լսել են, մարզպետարանն էլ հետևողական է եղել, նրանց առաջարկել ենք ոռոգման ջրի խնդրի կարգավորման համար նախևառաջ ջրօգտագործման պայմանագրեր կնքել, բայց այդ նույն բողոքավորների մեջ կան մարդիկ, որոնք հրաժարվել են»,- ասաց Մանուկյանը։

Պաշտոնյան մեզ առաջարկեց գնալ և բողոքի ակցիա անցկացնող քաղցրաշենցիների այգիներն անձամբ նայել՝ իր ասածների մեջ համոզվելու համար։

Հարցին՝ իսկ ինչո՞ւ մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր չլսեց քաղցրաշենցիներին՝ Մանուկյանը պատասխանեց․ «Գարիկ Սարգսյանը Երևանում է և մասնակցում է Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ընթացող խորհրդակցությանը»։

 

Աղավնի Սուքիասյան