Նախորդ հինգ տարիների համեմատ՝ այս տարի ճանապարհաշինական աննախադեպ աշխատանքներ են իրականացվելու: Այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: Ըստ նախարարի՝ խոսքը ճանապարհների միջին նորոգման, հիմնանորոգման և լրացուցիչ հիմնանորոգման մասին է: «Հաշվի առնելով նաև այն, որ արդար մրցույթների արդյունքում ունենալու ենք տնտեսումներ, դրանք նույնպես նույնպես ուղղվելու են ճանապարհաշինական ոլորտին»,- հավելեց …

