Հարձակողական նոր զինատեսակների ձեռքբերումը իրականացման փուլում է․ Արծրուն Հովհաննիսյան

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

 Factor.am-ի հարցերին է պատասխանել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

-Պարոն Հովհաննիսյա՛ն, դեռևս մեկ ամիս առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հանդիպմանը կողմերը քննարկել էին Հայաստանի սպառազինության մատակարարման հարցը: Վարչապետն ասելն էր․ «Մենք բավականաչափ «Իսկանդեր» ունենք: Բայց մենք հույս ունենք էլի ինչ-որ բան ստանալ: Ոչ փոքր» ։ Կբացե՞ք փակագծերը, ինչի մասին էր խոսքը։

-Ի սկզբանե էլ  պարզ էր, թե ինչի մասին է խոսքը, բայց փակագծերը չեմ բացի։

–ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ասել էր, որ ՌԴ-ի հետ կնքվել են պայմանագրեր՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման, ինչպես նաև այլ միջոցների մատակարարումների վերաբերյալ: Ի՞նչ փուլում է այս գործընթացը։

-Իրականացման փուլում է գտնվում։Եթե անհրաժեշտություն լինի հանրությանը այդ մասին իրազեկելու, տեղեկացնելու, ապա միանշանակ ցույց կտանք, եթե ցույց չենք տվել՝ ուրեմն պետք չի եղել։

–Իսկ արդյոք եղել են փոփոխություններ՝ սպառազինություն մատակարարղ երկրների առումով, ամիսներ առաջ Հայաստանում հնչեցին առաջարկներ ԱՄՆ-ից սպառազինություն ձեռք բերելու   մասին։ Կան այդ առումով փոփոխություններ։  

–Հիմնական երկիրը Ռուսաստանի դաշնությունն է։ ԱՄՆ-ից սպառազինություն ձեռք չի բերվել։

-Նախիջևանի շրջանում հակառակորդի կրակոցի հետևանքով երեկ հրդեհ էր բռնկվել, ի՞նչ իրավիճակ է հիմա, արդյոք լարվածության աճ նկատվել է։

-Հրդեհը մեր հատվածում չէր բռնկվել, այլ ավելի շատ հակառակորդի հատվածում էր, մերոնք ուղղակի օգնել էին հրդեհը մարել։

-Այսինքն հակառակորդը կրակել էր իր հատվածում։

-Այո՛։

–Իսկ ինչպիսի՞ն է ներկայումս սահմանային իրավիճակը։

-Համեմատաբար հանգիստ իրավիճակ է։

–Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը պաշտպանության նախարարություն է ուղարկել այն մարդկանց անունների ցանկը, որոնք առաջիկայում պետք է ներկայանան ԱԺ: Կասեք՝ ովքե՞ր կան այդ ցուցակում, գեներալներ, նախարարներ․․․

-Չեմ կարող ասել, ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում։

Լիլիթ Շաբոյան