ՀՀ դատավորների միության հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին օրերի ընթացքում զանգվածային լրատվության որոշ միջոցների, ինչպես նաև հասարակության մի շարք անդամների կողմից համացանցում, հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումների և հրապարակային միջոցառումների շրջանակներում հնչում են դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններ, որի կապակցությամբ ՀՀ դատավորների միությունը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ. Դատավորների միությունը …

