Ի՞նչ խնդիրներ ունեն մարզաբնակ կանայք. մտահոգություններ և առաջարկներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

1965 կմ ճանապարհ և 175 կին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները նախորդ երկու ամիսներին եղել  են Հայաստանի տասը մարզերում և առաձնացրել այնտեղ ապրող կանանց հիմնական խնդիրները։

«Հիմնականում աշխատանքի և զբաղվածության  հարցերն են, սոցիալ-տնտեսական խնդիրները, ինչպես նաև վեր են հանվել մի շարք կարևոր հարցեր առողջապահության, կրթության, գենդերային խտրականության, որոշումների կայացման գործընթացքում կանանց ներգրավվածության ցածր մակարդակի  և բռնության մասով»,- նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից բացի, ուսումնասիրությանը նաև 56  հասարակական կազմակերպություն է մասնակցել։

Արձանագրած խնդիրները տեսակավորել են և այսօր հանրությանն են ներկայացնում։

Մարզերում ամենահաճախ հանդիպող խնդիրը Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով կանանց աշխատանքին ու զբաղվածությանն է վերաբերում։

Ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ  Հայաստանի տասը մարզերից աշխատանքի առումով ամենախնդրահարույցը Վայոց ձորն է․ Եղեգնաձորում աշխատող կանանց թիվն ամենացածրն է։ Մյուս մարզերում ընդհանրապես աշխատելու կամ  աշխատանքի ընդունվելիս խտրականության դրսևորման խնդիրներն են տարածված։

 «Շատ հաճախ տեսնում էինք այն խնդիրներ, որոնք առնչվում էին աշխատանքի ընդունվելու ընթացքում  խտրականության դրսևորմանը։ Ցավոք, հաճախ ենք լսել դեպքեր, որ մրցակցության պարագայում, շատ հավանական է, որ աշխատատեղը, բաժին հասնի տղամարդ մասնագետին, ոչ թե կնոջը»,-ընդգծեց Ժաննա Անդրեասյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը  նաև մարզաբնակ կանանց առողջապահական ծառայությունների անհասանելիության մասին խոսեց։

«Կան որոշ մարզեր, որտեղ այս խնդիրն ավելի հաճախ է բարձրաձայնվել։ Օրինակ՝ Գեղարքունիքի մարզը, որտեղ  կանանց առողջության հետ կապված խնդիրներն ավելի ակնառու կերպով բարձրաձայնվեցին և ավելի հստակ դրվեցին իբրև հարց»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն ընդգծում է, որ այս խնդիրը անձնական տվյալների պաշտպանության հետ է կապված։

Ըստ նրա՝  մարզաբնակ կանայք գտնում են, որ, եթե իրենք ինչ-որ խնդրով գնան  հետազոտման, ապա հաջորդ օրը և՛ այդ հետազոտման, և՛ իրենց խնդիրների մասին կիմանա ամբողջ համայնքը։

Մարզաբնակ աղջիկների դեպքում խնդիրները, Ժաննա Անդրեասյանի խոսքով, հիմնականում կրթական են։ Օրինակ՝ մարզային դպրոցներից շատերում «Առողջ ապրելակերպ» առարկան տղամարդ է դասավանդում։

Ըստ նրա՝ նման դեպքում միջավայրն այնքան էլ անկաշկանդ չի լինում, հետևաբար, մանրամասնորեն չի ներկայացվում այն նյութը, որն օրինակ վերաբերում է աղջիկների անձնական հիգիենային։

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի խոսքով՝ կանանց խնդիրները չափազանց շատ շահարկվող են, սակայն դրանց ոչ միշտ են հստակ լուծումներ տրվում։

«ԱԺ և Կառավարության  անելիքը մեծ հաշվով հենց սա է Հայաստանի տարբեր անկյուններում բնակվող մարդկանց խնդիրները խորապես  ճանաչելը և դրանք լուծելու, դրանք հետագայում կանխելու քաղքակնություններ մշակելը»,- նշեց  Լենա Նազրյանը։

Ըստ նրա՝ կանանց խնդիրների բարձրաձայնումը, հաճախ, հակառակ ազդեցություն է ունենում․

«Ցավոք մեզանից ոմանք հաճախ պատրաստ չեն իրական խնդիրներին  առերեսվելու պարզ, միաժամանակ՝ բարդ ճանապարհին, այն դեպքում, երբ դրանք լռեցված են կամ նույնիսկ՝ արդեն բարձրաձայնվում են։ Վերջին շրջանում մենք դիմադրության ականատես եղանք կանանց հանդեպ բռնության խնդրի հանրային քննարկմումների ժամանակ։ Շատ կարևոր է, որ մեր դիրքից նետած հայացքների փոխարեն լսենք խնդիրներ կրողներին՝ կանանց, լսենք նրանց առաջարկները և մշակենք հասցեական քաղաքականություն»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի համոզմամբ էլ կանանց հզորացնելու համար կարևոր է նրանց ձայնը լսելի դարձնելը։

«Բոլոր հարցերը կարևոր են ինձ համար, որովհետև  բոլոր խնդիրների տակ մարդկային ճակատագրեր են, որոնք պետք է լսել։ Դրանցից ոմանք կարող են համակարգային խնդիր լուծել։ Կան հարցեր, որոնք տեխնիկական են և կարող ենք ավելի արագ լուծել՝ արդյունավետ համագործակցության արդյունքում, և կան հարցեր, որոնց դեպքում պետք է ռազմավարություն և քաղաքականություն մշակել։ Ուզում եմ վստահեցնել, որ այստեղ յուրաքանչյուրի ձայնն է լսելի»։

ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը կարծում է, որ հայկական միջավայրում կինը յուրահատուկ դեր ու գործառույթներ ունի և որ եղած խնդիրներն արմատական չեն։

 «Կան որոշակի խնդիրներ կանանց  ներառականության կամ  քաղաքական մասով։

Պետք է այդ ուղղությամբ աշխատենք, անենք այնպես, որ կանայք ավելի շատ զբաղվեն հասարակական գործունեությամբ, եթե նման ցանկություն ունեն։  Ժամանակի տեմպը թելադրում է մի իրավիճակ, որտեղ կանայք  պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենան և մենք պետք է այդ հնարավորությունները ստեղծենք»,- ընդգծեց պատգամավորը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Հայաստանի տասը մարզերում իրականացրած ուսումնասիրության արդյունքում առաջարկում է միջմարզային դրական փորձի փոխանակում իրականացնել, բարձրացնել հանրային իրազեկվածությունը,  կազմակերպել ծրագրեր՝ կանանց առանձին խմբերի համար, ինչպես միայնակ մայրերն են, հաշմանդամություն ունեցող կամ տարեց կանայք։

Նախարարությունից վստահեցնում են՝ առաջիկայում ներդնելու են բոլոր ջանքերը՝ մարզաբնական կանանց կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած տվյալներից բացի, Factor․am-ը նաև հարցում անցկացրեց՝ պարզելու մարզաբնակ կանանց խնդիրների մասին քաղաքացիների տեսակետը։

 

 

Նելլի Մելքոնյան

Մանրամասները՝ տեսանյութում։