Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ 2018 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները և առաջիկայում նախատեսվող միջոցառումները: Մասնավորապես ՀՀ արտաքին առևտրի ազգային «մեկ պատուհան» պորտալում ներդրվել է ուղևորային մաքսային հայտարարագրերի համակարգը: «Այն հնարավորություն է տալիս ապահովել թափանցիկ, դյուրին և արագ գործընթաց՝ հայտարարատուի համար, իսկ մյուս կողմից՝ …