Ունենք քրեակատարողական հիմնարկ, որտեղ ընդհանրապես բժիշկ չկա․ Արման Թաթոյան

Լուրեր

02.09.2026 | 14:50
Գերմանիայում էլեկտրակայանի կարճ միացումը դիտարկվում է որպես կանխամտածված հարձակում
02.09.2026 | 14:39
Դժվարանում եմ ասել` ինչու այստեղ չէ. Բալայանը` Սամվել Շահրամանյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:28
ԵՄ-ն ազատականացնում է Հայաստանից արտահանման շուրջ 80%-ը
02.09.2026 | 14:15
Ստամբուլի մոտ երկու նավ է բախվել․ անձնակազմի 10 անդամ անհետ կորած է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:10
Transfermarkt. Ամռան ամենաթանկ տրանսֆերների տասնյակը
02.09.2026 | 13:55
Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանում նոր զորահավաքի ալիքի մասին լուրերը
02.09.2026 | 13:46
Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը վարույթ է սկսել
02.09.2026 | 13:35
US Open. 40-ամյա Գաել Մոնֆիսն ուշագրավ ցուցանիշ է գրանցել իր ծննդյան տարեդարձի օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:27
Գերմանիան փակում է ռուսական հյուպատոսությունը՝ Լայպցիգի օդանավակայանի դեմ հարձակման փորձից հետո
02.09.2026 | 13:18
Եթե պետք լինի զենքը կվերցնենք ու կպաշտպանենք մեր հայրենիքը. Դանիելյանը` Արցախ վերադարձի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:16
Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 60 տոննա ձուկ․ ըստ Էկոնոմիկայի նախարարության՝հայկական ձկնամթերքի նկատմամբ մեծ պահանջարկ կա
02.09.2026 | 13:13
Նոր նշանակումներ Կառավարությունում
02.09.2026 | 13:05
Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 12:54
Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում
02.09.2026 | 12:45
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ հուլիսի 17-ին, հրապարակեց փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակը և ներկայացրեց  Պաշտպանի նախաձեռնությամբ մշակված «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը Facebook սոցիալական ցանցի Messenger հավելվածում։

Ըստ Արման Թաթոյանի՝ պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրություն է կատարել մի նոր ուղղությամբ՝ խոշորացույցի տակ պահելով դատարաններում ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու խցերը։

«Օրինակ՝ դատարանի շենքեր են տեղափոխվում կալանավորված անձինք որոշակի գործողությունների ենթարկվելու համար, իսկ կան դատարաններ, որտեղ այս նպատակով  առանձնացված  հատուկ խցեր չկան․ այդպիսիք են, օրինակ, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աթիկի և Աշոցքի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ Գավառի և Մարտունու ու Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի նստավայրերը։ Հատուկ խցերի բացակայելու պատճառով նիստերն անցկացվում են այլ քաղաքներում»,- ասաց  Արման Թաթոյանը՝ նշելով, որ չկան համակարգված կարգավորումներ նաև ՔԿՀ-ից դատարանի շենք տեղափոխվող անձի սննդի ապահովման հարցում։

Մարդու իրավունքների պաշտպանը խոսեց նաև ՔԿՀ-ների խնդիրներից ամենահրատապ լուծում պահանջող հարցերից մեկի՝ բժշկական ծառայությունների մատուցման և բժշկական անձնակազմի ինստիտուցիոնալ անկախության մասին։

«Այսօր ՔԿՀ-ներում պահվող անձինք չեն վստահում բժիշկներին և դա պայմանավորված է նրանով, որ տարիներ ի վեր բժիշկը դիտարկվել է որպես ուսադիրներով մարդ՝ զրկված լինելով վստահությունից։ Իհարկե՛, Կառավարությունը անցյալ տարի ընդունեց որոշում քրեակատարողական հիմնարկներում բժշկության կենտրոն ունենալու մասին, սակայն, այդ որոշումն այդպես էլ մնաց միայն թղթի վրա»,- ասաց Արման Թաթոյանը՝ կարևորելով  նաև ՔԿՀ-ներում կոնկրետ մասնագիտություններով բժիշկների պակասի հարցը։

«Ունենք նաև մասնագիտացված բժիշկների խնդիր։ Ունենք նաև այնպիսի ՔԿՀ, որտեղ բժիշկներ չկան ընդհանրապես։ Շատ լուրջ խնդիր է նաև այն, որ բժիշկները չեն վերապատրաստվում, իսկ  սոցիալական ցածր երաշխիքների և աշխատավարձի ցածր լինելու պատճառով հնարավոր չի լինում համակարգ ներգրավել որակյալ մասնագետներ, իսկ առկա մասնագետների պարագայում էլ՝ ապահովել բարձր պատրաստվածության մակարդակ»,- ասաց նա:

Աղավնի Սուքիասյան