ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևանում կատարված մի շարք գողությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երևանի բնակիչները՝ ծնված 1989թ. և 1991թ, նախնական համաձայնության գալով սրճեփ սարքի դրամարկղից գողություն կատարելու շուրջ, …