Ինչո՞ւ չեղարկվեց Սևանա լճի տնտեսվարողների պլանավորած բողոքի ակցիան

Լուրեր

17.09.2026 | 12:30
Ալիևը հայտարարել է, թե «Ղարաբաղի հաղթանակը թյուրքական երկրները կապող Զանգեզուրի միջանցքի իրականացման հիմքը դրեց»
17.09.2026 | 12:22
100 միլիոնավոր դոլարների փոխանցած կանխավճարներ ունեինք, մեզ մեր գնած զենքը չէին տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:16
Տիգրան Բարսեղյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:10
Թրամփը հայ հոգևոր առաջնորդների է ընդունել // Նիագարայի ջրվեժը ՀՀ դրոշի գույներով կլուսավորվի․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 12:01
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծին
17.09.2026 | 11:55
Էս միտքը ծագել է Նյու Յորքի սուպերմարկետում. Փաշինյանը՝ ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սևանի ափամերձ տարածքների տնտեսվարողներն այսօր բողոքի ակցիա չեն անի․ հարցը լուծված է։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Սևան ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանը։

«Սևանի ափամերձ տարածքների տնտեսվարողներն այսօր բողոքի ակցիա չեն արել, նրանց խոսքով՝ խնդիրը լուծված է, ուստի իրենք շարունակելու ենք իրենց բնականոն գործունեությունը։ Իսկ ինչ վերաբերում է ջրի ծաղկմանը, ապա պետք է ասեմ, որ արդեն երեք օր է՝ այն դադարել է․ ծաղկման գործընթացը տևում է ընդամենը 15 օր, ինչի մասին էլ մենք ասում էինք ու հորդորում՝ հարցն այդպես չշահարկել»,- ասաց «Սևան ազգային պարկի» տնօրենը։

Գուլանյանը նշեց, որ Սևանա լճից ջրի նմուշ վերցրած և այն փորձաքննության ենթարկած կենտրոնները ևս ընդունում են, որ Սևանի վիճակն այնպիսին չէ, ինչպիսին ներկայացնում են, սակայն կա տպավորություն, որ պարզապես չեն ցանկանում դրա մասին բարձրաձայնել։

Հարցին՝ իսկ արդյոք ինքն այսօր մասնակցո՞ւմ է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրավիրած քննարկմանը՝ «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով, «Սևան ազգային պարկի» տնօրենը պատասխանեց․ «Ոչ, ինձ չեն հրավիրել»։

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Սևանա լճի ափամերձ շինությունների սեփականատերերը Սևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա անցկացրին՝ հայտարարելով, որ հանգստի սեզոնին կրել են մեծ վնասներ, քանի որ մարդիկ վախենում են ջրում լողալ ու նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել այլ վայրերում։

Տնտեսվարողները նաև պահանջեցին, որ Գեղարքունիքի մարզպետն ու այլ պաշտոնյաներ անձամբ լողան լճում՝ ապացուցելով, որ այն անվտանգ է, ինչն էլ ավելի ուշ իրականություն դարձավ։

Սևանում ուղիղ եթերում լողացին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, «Սևան ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանն ու Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ իր ֆեյսբուքյան էջով երեկ հայտնեց, որ Սևանա լճի 11 տարբեր տարածքներից երեկ վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: Իսկ Շրջակա միջավայրի նախարարությունից էլ տեղեկացրին, որ Սևանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը և ներկայումս լճի թափանցիկությունը կտրուկ աճել է. հունիսի 30-ին դիտված միջին 2մ-ից հասնելով 6.5մ-ի, որոշ տեղերում՝ մինչև 9 մ-ի: Նշված ցուցանիշը 2018-19 թթ.-ին արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է:

Աղավնի Սուքիասյան