ՀՀ ԱԳ փոխնախարարը ԱՄՆ կոնգրեսականներին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը

Լուրեր

08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
Բոլորը

Հունվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի և Դեյվիդ Գաս Վալադաոյի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման կարևորությունը, որն ուղղված է էլ ավելի ամրապնդելու երկու երկրների միջև հարաբերությունները, ընդլայնելու համագործակցությունը և ընձեռելու նոր հնարավորություններ՝ ուղղված ՀՀ դիմակայունության աճին ու տնտեսական զարգացմանը։

Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ԱՄՆ կողմից ՀՀ-ին ցուցաբերվող աջակցությունը՝ շեշտելով Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու երկկողմ համագործակցությունը նոր վարչակազմի հետ և կյանքի կոչելու Ռազմավարական գործընկերության կանոնադրության նպատակները: Կարևորվել է ԱՄՆ օրենսդիր մարմնի կողմից ՀՀ հետ հարաբերությունների խորացման երկկուսակցական աջակցությունը:

Նախարարի տեղակալը զրուցակիցներին է ներկայացրել նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, խաղաղության հաստատման ճանապարհին առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերը և տեսլականը»,- ասված է հաղորդագրության մեջ: