Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները
2026 թվականի նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել ՀՖՖ Ընտրական կոմիտեի նիստը, որի ընթացքում ՀՖՖ Կանոնադրության և ՀՖՖ Ընտրական կանոնակարգի դրույթների համաձայն՝ ՀՖՖ նախագահի և ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների պաշտոնում առաջադրված թեկնածուներն անցել են ընտրվելու իրավունքի և համապատասխանության ստուգում։
Կոմիտեն, հաշվի առնելով ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների պաշտոններում թեկնածուների առաջադրման համար թեկնածու առաջադրող ՀՖՖ անդամների կողմից սահմանված ժամկետներում տրամադրված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և առաջադրված թեկնածուների՝ ՀՖՖ կանոնադրության և ՀՖՖ ընտրական կանոնակարգի պահանջներին համապատասխանելիությունը, հաստատել է ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների) պաշտոններում առաջադրված թեկնածուների պաշտոնական կազմերը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուների պաշտոնական կազմ․
1. Գևորգ Գառնիկի Ղազարյան («Շիրակ ՖԱ» ՀԿ),
2. Դնի (Դենիս) Նիկոլա Սևակ Ժան Մորիսի Ջորկաեֆ («Սյունիք ՖԱ» ՍՊԸ):
ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածուների պաշտոնական կազմ
- Անդրանիկ Աշոտի Ադամյան («Կումայրի ՖԱ» ՀԿ),
- Աննա Վլադիմիրի Օհանյան («Վանաձոր ֆուտբոլային ակումբ» ՀԿ),
- Անուշ Գարեգինի Անանյան («Սարդարապատ ՖԱ» ՀԿ),
- Արթուր Աշոտի Ոսկանյան («Օլիմպիա ՖԱ» ՀԿ),
- Արսեն Արմենի Բալաբեկյան («Այգ ՖԱ» ՀԿ),
- Արտակ Սերգեյի Գյոլեցյան («Հայասա» ՄՀԿ),
- Արտակ Գարեգինի Գրիգորյան («Աբովյան Ակադեմիա» ՖԱ ՀԿ),
- Գարիկ Մնացականի Սարգսյան («Վեդի ՖԱ» ՀԿ),
- Գոհար Դերենիկի Նավասարդյան («Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» կրթական ՀՄԴ),
- Գրիշա Սերյոժայի Հովհաննիսյան («Նոա ՖԱ» ՀԿ),
- Դավիթ Անդրանիկի Ծատուրյան («Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ),
- Դավիթ Տիգրանի Սարգսյան («Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ),
- Խաչիկ Սարգիսի Կորկյան («Ախթամար աղջիկների ֆուտբոլի ակադեմիա» ՍՊԸ),
- Կարեն Ռոբերտի Կակոյան («Անդրանիկ ՖԱ» ՀԿ),
- Համլետ Հարազատի Պետրոսյան («Ուրարտու ՖԱ» ՄՀԿ),
- Հասմիկ Նորայրի Ղարիբյան («Նիկարմ ՖԱ» ՍՊԸ),
- Հարություն Տիգրանի Վարդանյան («Շիրակ ՖԱ» ՀԿ),
- Նարեկ Նորիկի Ադամյան («Վան ՖԱ» ՀԿ),
- Նարեկ Վարուժանի Բաբայան («ՍԱ Միկա» ՀԿ),
- Ռաֆայել Հովհաննեսի Նազարյան («Հայք ՖԱ» ՍԱ ՀԿ),
- Ռոբերտ Նորայրի Արզումանյան («Դովեղ ՖԱ» ՀԿ),
- Ռուբեն Արտակի Գարեգինյան («Ավշար Արարատ ՖԱ» ՀԿ),
- Ռուբեն Աշոտի Նազարեթյան («Երևան ՖԱ» ՀԿ),
- Սամվել Յուրիկի Մկրտչյան («Անի ՖԱ» ՀԿ),
- Սուրեն Աշոտի Բաղդասարյան («Փյունիկ ՖԱ» ՀԿ),
- Վահագն Սաշիկի Ալավերդյան («Բենտոնիտ ՖԱ» ՀԿ/«Աչաջուր ՖԱ» ՀԿ),
- Վլադիկ Կիմի Առաքելյան (Գանձասար ՖԱ» ՀԿ),
- Տիգրան Ռուբենի Ղարաբաղցյան («Արարատ ՖԱ» Հ/Ձ ՓԲԸ),
- Տիգրան Սամվելի Մկրտչյան («Ալաշկերտ ՖԱ» ՀԿ)։

