Հայ բռնցքամարտիկները մասնակցում են IBA-ի նախագահի գավաթին
Կայացել է IBA-ի նախագահի գավաթ բռնցքամարտի միջազգային մրցաշարի վիճակահանությունը։ Թուրքիայում ընթացող խոշոր մրցաշարին մասնակցում է 87 երկի 340 բռնցքամարտիկ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Ռուբեն Գարբոյանը (52 կգ), Ժիրայր Սարգսյանը (55 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Արարատ Հարությունյանը (65 կգ), Հարություն Հակոբկոխյանը (70 կգ), Մարատ Միքայելյանը (75 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ) և Համլետ Հարությունյանը (90 կգ)։
Մրցումների առաջին օրը հայ մարզիկներից ռինգ դուրս կգա Հարություն Հակոբկոխյանը։

