Արթուր Վանեցյանի հորեղբորորդին՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանող

Լուրեր

27.11.2026 | 14:40
Արթուր Վանեցյանի հորեղբորորդին՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանող
27.11.2026 | 14:31
Արտավազդ Քարամյան․ «Գևորգ Ղազարյանի հետ հանդիպումն ինձ հավատ ներշնչեց»
27.11.2026 | 14:21
ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական բազան ընդլայնում է․ 500 միլիոն դոլարի ծրագիր է դիտարկվում
27.11.2026 | 14:14
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:07
Ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջանում ձյուն կգա
27.11.2026 | 13:59
Հաստատվել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
27.11.2026 | 13:50
«Դա նույնն է, թե ինչ-որ մեկն այդպես խոսեր Հիտլերի մասին». Զելենսկին մեկնաբանել է Թրամփի՝ Պուտինին «ընկեր» անվանելու հայտարարությունը
27.11.2026 | 13:43
Բաքուն հայ գիտնականներին առաջարկել է «համատեղ ուսումնասիրել», որ Գանձասարն «աղվանական է»
27.11.2026 | 13:40
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 13:36
Դատավորների հայտարարությունը դատական համակարգի պաշտոնական դիրքորոշումը չէ․ ԱՆ
27.11.2026 | 13:28
Թմրամիջոցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել շուրջ 136 միլիոն դրամ
27.11.2026 | 13:20
Արման Ծառուկյան․ «RAF-ի գոտին օգնել է ինձ գնել շատ տներ»
27.11.2026 | 13:10
Ուկրաինայի մի շարք բնակավայրերին ռուսական հարվածների հետևանքով զոհ և վիրավորներ կան
27.11.2026 | 13:01
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Շիրակի մարզի որոշ գյուղերում
27.11.2026 | 12:52
Վերսկսվել է Աղվան Հովսեփյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վարույթը
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Կարեն Վանեցյանի և նրան փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։

Factor TV-ն պարզել է, որ գործով որպես պատասխանողներ են ներգրավված՝

  1. Կարեն Ռոբերտի Վանեցյանը,
  2. Վերոնիկա Մերուժանի Վանեցյանը,
  3. Արմեն Ռոբերտի Վանեցյանը,
  4. Գագիկ Լիպարիտի Վանեցյանը,
  5. «Վոլնորթ Ֆայնենս Լիմիթեդ» ընկերությունը,
  6. «Մուն Մեթալս» ՓԲԸ-ն,
  7. «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ն։

Կարեն Վանեցյանը Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հորեղբորորդին է։

Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Նարինե Ավագյանին։ Բռնագանձման ենթակա գույքի ցանկը և արժեքը ներկայացված տվյալներում չեն նշվում։

Հիշեցնենք՝ 2023 թվականի նոյեմբերին Կարեն Վանեցյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման մեղադրանքով։

Ըստ դատախազության՝ 2018 թվականի հուլիսի 23-ին Կարեն Վանեցյանը Կիպրոսում գրանցված ընկերության միջոցով ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի 12,5 տոկոսը, որոնք գրանցված են եղել «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ի անվամբ և փաստացի պատկանել են Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին։

Ըստ մեղադրանքի՝ Մինասյանին պատկանող ընկերության և ԶՊՄԿ-ի միջև նախապես մշակված հանցավոր սխեմայով կնքվել է կոմբինատի համար ակնհայտ անշահավետ պայմանագիր։ Արդյունքում Մինասյանին պատկանող ընկերությունը ստացել է առանձնապես խոշոր չափով տոկոսագումարներ, որոնց հաշվին էլ ձեռք են բերվել ԶՊՄԿ-ի բաժնետոմսերը։

Դատախազության տվյալներով՝ 2018 թվականին Մինասյանը և Վանեցյանը համաձայնություն են ձեռք բերել բաժնետոմսերը վերջինիս համար ակնհայտ շահավետ պայմաններով փոխանցելու շուրջ՝ դրանց հանցավոր ծագումն ու իրական պատկանելությունը թաքցնելու նպատակով։ Ըստ մեղադրանքի՝ Վանեցյանը, տեղյակ լինելով բաժնետոմսերի հանցավոր ծագման մասին, օֆշորային ընկերության միջոցով 1 մլրդ դրամով և 13 մլն ԱՄՆ դոլարով ձեռք է բերել առնվազն 14 մլրդ 526 մլն 300 հազար դրամ արժողությամբ գույք՝ գործարքին օրինական տեսք հաղորդելով։

Եվգենյա Համբարձումյան