«Դա նույնն է, թե ինչ-որ մեկն այդպես խոսեր Հիտլերի մասին». Զելենսկին մեկնաբանել է Թրամփի՝ Պուտինին «ընկեր» անվանելու հայտարարությունը

Լուրեր

27.11.2026 | 13:50
«Դա նույնն է, թե ինչ-որ մեկն այդպես խոսեր Հիտլերի մասին». Զելենսկին մեկնաբանել է Թրամփի՝ Պուտինին «ընկեր» անվանելու հայտարարությունը
27.11.2026 | 13:43
Բաքուն հայ գիտնականներին առաջարկել է «համատեղ ուսումնասիրել», որ Գանձասարն «աղվանական է»
27.11.2026 | 13:40
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 13:36
Դատավորների հայտարարությունը դատական համակարգի պաշտոնական դիրքորոշումը չէ․ ԱՆ
27.11.2026 | 13:28
Թմրամիջոցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել շուրջ 136 միլիոն դրամ
27.11.2026 | 13:20
Արման Ծառուկյան․ «RAF-ի գոտին օգնել է ինձ գնել շատ տներ»
27.11.2026 | 13:10
Ուկրաինայի մի շարք բնակավայրերին ռուսական հարվածների հետևանքով զոհ և վիրավորներ կան
27.11.2026 | 13:01
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Շիրակի մարզի որոշ գյուղերում
27.11.2026 | 12:52
Վերսկսվել է Աղվան Հովսեփյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վարույթը
27.11.2026 | 12:43
Անգլիական ակումբը եվրագավաթներում կրկնել է «Արարատի» տպավորիչ ցուցանիշը
27.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սանկտ Պետերբուրգը, Կրասնոդարի երկրամասը, Լենինգրադի և Տուլայի մարզերը․ տուժածներ կան
27.11.2026 | 12:25
Թուրքական և իսրայելական ֆուտբոլային ակումբների միջև Բաթումում անցկացված հանդիպմանը բախումներ են գրանցվել թուրք երկրպագուների ու ոստիկանների միջև․ 16 մարդ ձերբակալվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 12:17
Այսօր Հայկական երկաթուղու կառավարման հարցով հայ-ռուսական 2-րդ հանդիպումն է․ այն անցկացվելու է նեղ կազմով
27.11.2026 | 12:10
Թմրավաճառության մեջ կասկածվողները քարշ են տվել ոստիկանին // Մոսկվան՝ TRIPP-ում ՌԴ-ի շահերի մասին
27.11.2026 | 12:02
Բյուջեի վերաբերյալ ԵՄ գագաթնաժողովն ավարտվել է վաղաժամկետ՝ առանց համաձայնության
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին BBC-ի թղթակից Սառա Ռեյնսֆորդին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի մասին վերջերս արած հայտարարությունները։

Լրագրողի հարցին՝ ինչ է զգացել, երբ տեսել է Պուտինի հետ Սպիտակ տան ղեկավարի սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարը՝ «Իմ ընկերը» գրառմամբ, Զելենսկին պատասխանել է․ «Իհարկե, դա ԱՄՆ նախագահի գործն է, բայց… դա տարօրինակ է։ [Պուտինը] ագրեսոր և մարդասպան է։ Նա ֆաշիզմը բերել է XXI դար։ Նա չի կարող ընկեր լինել։ Պարզապես չի կարող։ Դա նույնն է, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ինչ-որ մեկն ասեր, որ Հիտլերը լավ ընկեր է։ Գուցե նրանք անձնական հարաբերություններ ունեն և այլն։ Նա կարող է դա ասել առանց լրագրողների ներկայության։ Որովհետև դա շատ ցավալի է այն ընտանիքների համար, որոնք կորցրել են իրենց դուստրերին ու որդիներին։ Նրանք հույսը դնում են ԱՄՆ նախագահի վրա։ Մենք հույսը դնում ենք մեր հարաբերությունների և մեր դաշնակիցների վրա։ Մենք ապավինում ենք դրան։ Ինչպե՞ս կարող ենք մարդասպանին նայել, երբ ԱՄՆ-ն ասում է՝ նա լավ ընկեր է։ Ո՛չ, նա ընկեր չէ»։

Զելենսկին հարցազրույցում մեկնաբանել է նաև Starlink և Starshield արբանյակային ինտերնետային համակարգերի արագության սահմանափակման հետ կապված իրավիճակը։ Սա այն հարցերից մեկն է, որն աշնանը սրել էր Կիևի և Վաշինգտոնի հարաբերությունները։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ «ավելի շատ խնդիրներ են ունեցել», սակայն «ամերիկյան կողմը որոշ դրական ազդակներ է հղել»։ Նա ասել է, որ համակարգը «վերադարձել է բնականոն աշխատանքին» Ուկրաինայի այն տարածքում, «որը վերահսկում են»։

«Սակայն այժմ սահմանափակումներ ունենք ժամանակավորապես օկուպացված տարածքում։ Դա խնդիր է։ Մենք ռեակտիվ «Շահեդ» անօդաչուները չենք կարող որսալ ժամանակավորապես օկուպացված տարածքում։ Մենք կարողանում ենք դա անել մեր վերահսկողության տակ գտնվող տարածքում, բայց հաճախ արդեն ուշ է լինում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Հարցին՝ ո՞վ է որոշում կայացրել այդ համակարգերի արագության սահմանափակման հետ կապված, Ուկրաինայի նախագահը պատասխանել է. «Տեխնիկապես՝ SpaceX-ը։ Քաղաքական առումով՝ չգիտեմ։ Իսկապես չգիտեմ։ Սա նման է պինգ պոնգի․ մենք հարցնում ենք մի կողմին, նրանք ասում են՝ մյուսներն են, հարցնում ենք մյուսներին, ասում են՝ իրենք չեն»։

Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ են «իրապես օգտակար դաշնակցի ազդակներ, որը կարող է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա»։

«ԱՄՆ-ը չի կարող պարզապես միջնորդ լինել՝ չեզոք դիրք գրավելով, որովհետև երբ փորձում ես չափազանց չեզոք լինել ագրեսորի նկատմամբ, ինքնաբերաբար դադարում ես չեզոք լինել։ Դա նշանակում է, որ աջակցում ես երկու կողմերին՝ և՛ զոհերին, և՛ ագրեսորին։ Դա սխալ է։ Ափսոս, որ նրանք կենտրոնացած են Մերձավոր Արևելքի վրա և ավելի շատ օգնում են նրանց… Ափսոս։ Մենք այս առնչությամբ բազմաթիվ հարցեր ունենք։ Այդ [հակա]հրթիռների պակասը մարդկային կյանքեր է արժենում»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Անդրադառնալով Աբու Դաբիում Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը՝ Զելենսկին նշել է, որ «գերիների փոխանակման հարցում լավ արդյունք» կա՝ նկատի ունենալով ռազմագերիների առաջիկա նոր լայնածավալ փոխանակումը։ Բացի այդ, նա դրական արդյունք է համարում այն, որ հաջորդ բանակցություններին «Եվրոպան ներկայացված կլինի»։

«Կարծում եմ՝ հաջորդ շաբաթ Ուկրաինայում մի քանի կարևոր հանդիպումներ կունենանք, կքննարկենք անվտանգության երաշխիքները»,- ասել է նա։

Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստվում է ծանր և վտանգավոր ձմռան։ Կիևի ուղղությամբ վերջերս իրականացված հարձակումների թիրախում Դնեպրի վրայով անցնող կամուրջներն են եղել. ըստ երևույթին՝ նպատակը քաղաքը երկու մասի բաժանելն էր։

«[Ռուսաստանը] ցանկանում է, որ մենք փախչենք, իհարկե։ Մարդիկ կարող են հեռանալ, բայց մենք կփորձենք ամեն կերպ պաշտպանել մեր մայրաքաղաքը։ Մեզ մեր մայրաքաղաքն է պետք։ Առանց մայրաքաղաքի երկիր չկա»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի