Կասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Էջմիածին կաթ» ՍՊԸ-ի՝ Էջմիածնի Իսակովի 59/1 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասի որոշ արտադրատեսակների արտադրությունը։
Ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Չանախ» 45% պանրային մթերքի, կաթնայուղի փոխարինիչով պատրաստված թթվասերի և «Լոռի» 50% պանրի նմուշները չեն համապատասխանել սահմանված անվտանգության և հիգիենայի պահանջներին։
Տեսչական մարմնի որոշմամբ՝ նշված արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

