Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայի կենտրոնում. ԶԼՄ-ների պնդմամբ՝ բողոքի դրսևորում է

Լուրեր

27.11.2026 | 16:59
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայի կենտրոնում. ԶԼՄ-ների պնդմամբ՝ բողոքի դրսևորում է
27.11.2026 | 16:55
Արհամարհում եմ Վահագն Ալեքսանյանի ասածները. Մեսրոպ Մանուկյան
27.11.2026 | 16:50
Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահը մահացել է 37 տարեկանում
27.11.2026 | 16:41
«Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորի գույքի բռնագանձման գործը կմնա կասեցված․ դատախազության բողոքը մերժվել է
27.11.2026 | 16:33
Թրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին «ընկեր» անվանել
27.11.2026 | 16:31
Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Հայաստանի եվրոպական ձգտումները և Գյումրիում ռուսական ռազմաբազայի հարցը. Պեսկով
27.11.2026 | 16:25
Պետք է ճշտել` Քոչարյանին ո՞ր լեզվով է հարմար կարդալ նախագիծը. Ալեքսանյանը` Սահմանադրության նախագծի մասին
27.11.2026 | 16:24
Բաքուն համաձայն է Ադրբեջանի թեկնածության առաջադրմանը ԵԱՀԿ նախագահության պաշտոնում․ ՀՀ-ին ևս առաջարկ է արվել
27.11.2026 | 16:17
Դատախազությունը «Հրազդան» մարզադաշտը բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումներ է ներկայացրել դատարաններ
27.11.2026 | 16:11
Շինհրապարակի երկաթե կոնստրուկցիան ընկել է մեքենայի վրա. ՈւՂԻՂ
27.11.2026 | 16:10
Գոհաբանության օրն ԱՄՆ-ում փոթորիկները ջրհեղեղների և էլեկտրաէներգիայի անջատումների պատճառ են դարձել
27.11.2026 | 16:03
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը նոր հեռանկարներ է բացում․ Էստոնիայի ԱԳ նախարար
27.11.2026 | 15:54
Հայ բռնցքամարտիկները մասնակցում են IBA-ի նախագահի գավաթին
27.11.2026 | 15:47
Ավարտվել է հայկական երկաթուղու հարցով հայ-ռուսական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը
27.11.2026 | 15:41
Սպիտակի համայնքապետարանը խոչընդոտում է «Բարոյական արժեքներ»-ի նախընտրական ավտոերթը․ «Անկախ դիտորդ»
Բոլորը

Վարշավայի կենտրոնում ինքնահրկիզման փորձ կատարած 22-ամյա Ուկրաինայի քաղաքացին այժմ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Current time-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են տեղական լրատվամիջոցներն ու Լեհաստանում Ուկրաինայի դեսպանատունը։

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ի երեկոյան՝ նախագահական պալատի դիմաց։ Տղամարդն իր վրա դյուրավառ հեղուկ էր լցրել և հրկիզել իրեն։ Արտակարգ ծառայությունները դեպքի մասին ահազանգը ստացել են տեղական ժամանակով 17։05-ին։ Ինչպես հայտնում է Fact-ը, առաջինը նրան օգնության են հասել անցորդները։ Նրանցից մեկը մոտակա շենքից կրակմարիչ է բերել։ Օգնություն են ցուցաբերել նաև Պետական պահպանության ծառայության աշխատակիցները։

Շտապօգնության բուժակը հայտնել է, որ երիտասարդը ստացել է երրորդ աստիճանի այրվածքներ՝ մաշկի ծանր և խորը վնասվածքներ։ Նրա խոսքով՝ այրվել են տղամարդու դեմքը, մեջքը, վերին և ստորին վերջույթները, ինչպես նաև նա ստացել է վերին շնչուղիների ծանր այրվածքներ։ «Նա արձագանքում էր ցավին, բայց ես ոչ մի դեպքում չէի ասի, որ նա լիովին գիտակից վիճակում էր», -ասել է բուժակը։

Հաղորդվում է, որ տուժողն ունի «լեհի  քարտ» (փաստաթուղթ, որը իրավունք է տալիս բնակվել, աշխատել և բիզնես վարել Լեհաստանում։ Այն կարող են ստանալ լեհական արմատներ ունեցող օտարերկրացիները)։ Այժմ նա գտնվում է Վարշավայի Ռազմաբժշկական ինստիտուտում։

Ուկրաինայի դեսպանատան տեղեկացմամբ, Լեհաստանի ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքները, մասնավորապես՝ հնարավոր դրդապատճառները, ինչպես նաև ստուգում է՝ արդյոք միջադեպին կարող էին առնչություն ունենալ կողմնակի անձինք կամ ազդել տղամարդու գործողությունների վրա։

Super Express-ը և Wiadomosci-ն գրում են, որ ինքնահրկիզումը «մտահղացվել էր որպես բողոքի դրսևորում», իսկ տղամարդու ուսապարկում եղել է պահանջներով պաստառ։ Fact-ը պնդում է, որ նա պահանջում էր Լեհաստանում Ուկրաինայի քաղաքացիներին վերաբերվեն այնպես, ինչպես լեհերին։ Լրատվամիջոցներին հայտնի չէ, թե կոնկրետ ինչ էր գրված տղամարդու՝ իբր իր հետ բերած պաստառի վրա։ Ոստիկանությունից հայտնել են, որ այդ հարցը քննության առարկա է, և կոչ են արել սպասել հետաքննության արդյունքներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի