66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

27.11.2026 | 17:34
66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
27.11.2026 | 17:32
Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները
27.11.2026 | 17:25
ՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր՝ ժամը 24:00-ին․ ԿԸՀ
27.11.2026 | 17:16
Ո’չ, պետական դավաճանին էլ չպետք է զրկել քաղաքացիությունից, այլ այնպես պատժել, որ նման բան չլինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 17:08
Տոկիո․ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 3-րդն են կարճ ծրագրից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 16:59
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայի կենտրոնում. ԶԼՄ-ների պնդմամբ՝ բողոքի դրսևորում է
27.11.2026 | 16:55
Արհամարհում եմ Վահագն Ալեքսանյանի ասածները. Մեսրոպ Մանուկյան
27.11.2026 | 16:50
Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահը մահացել է 37 տարեկանում
27.11.2026 | 16:41
«Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորի գույքի բռնագանձման գործը կմնա կասեցված․ դատախազության բողոքը մերժվել է
27.11.2026 | 16:33
Թրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին «ընկեր» անվանել
27.11.2026 | 16:31
Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Հայաստանի եվրոպական ձգտումները և Գյումրիում ռուսական ռազմաբազայի հարցը. Պեսկով
27.11.2026 | 16:25
Պետք է ճշտել` Քոչարյանին ո՞ր լեզվով է հարմար կարդալ նախագիծը. Ալեքսանյանը` Սահմանադրության նախագծի մասին
27.11.2026 | 16:24
Բաքուն համաձայն է Ադրբեջանի թեկնածության առաջադրմանը ԵԱՀԿ նախագահության պաշտոնում․ ՀՀ-ին ևս առաջարկ է արվել
27.11.2026 | 16:17
Դատախազությունը «Հրազդան» մարզադաշտը բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումներ է ներկայացրել դատարաններ
27.11.2026 | 16:11
Շինհրապարակի երկաթե կոնստրուկցիան ընկել է մեքենայի վրա. ՈւՂԻՂ
Բոլորը

Տ․Խ․-ն, որը մտերիմ հարաբերություններ է ունեցել Կ․Բ․-ի ընտանիքի անդամների հետ և աշխատել է ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում, Կ․Բ․-ի որդու՝ Մ․Բ․-ի հետ համատեղ բիզնես սկսելու պատրվակով պայմանավորվել է նրա մտերիմ Ա․Ն․-ի անունով վարկ ստանալ։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեն։

Նշվում է, որ վարկը ստանալու համար որպես գրավ պետք է օգտագործվեր Մ․Բ․-ին և նրա ընտանիքի անդամներին պատկանող անշարժ գույքը։ Արդյունքում բանկի հետ կնքված պայմանագրով Ա․Ն․-ի անունով տրամադրվել է 90 հազար ԱՄՆ դոլարի վարկ, իսկ վարկային պարտավորությունների ապահովման համար գրավադրվել է նշված անձանց սեփականությունը հանդիսացող՝ Երևանում գտնվող բնակարանը։

«Այնուհետև, Տ․Խ․-ն, ստանալով հիշյալ 90 հզր ԱՄՆ դոլար գումարը, որևէ միջոց չի ձեռնարկել հա­մա­տեղ բիզնես ձեռնարկելու ուղղությամբ և խոստացված վարկային պարտավորությունների մա­րումն իրականացրել է մասնակի՝ բացառապես կատարելով 36 հզր 136 ԱՄՆ դոլարի չա­փով տոկոսի մարում, որից ելնելով՝ 2016 թվականի հունվարի 18-ին բանկը գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան և դատա­րա­նի՝ 2021 թվականի հունվարի 24-ի վճռով նշված գույքի վրա տարածվել է բռնագանձում, ինչի
հետևանքով գույքի սեփականատերերը  ընդհանուր բաժ­նային սեփականության իրավունքով իրենց պատկանող հիշյալ անշարժ գույքն առուվաճառքի և հաջորդող գրավի պայմա­նա­գրով 2025 թվականի մարտի 28-ին վաճառել և 66 մլն 827 հզր ՀՀ դրամի չափով գումարն ուղղել են բանկում Ա․Ն․-ի անվամբ գրանցված վարկային պարտավորությունները մարելուն:

Արդյունքում, Տ․Խ․-ն խաբեությամբ՝ դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելով և իրական մտադրության մասին լռելով, ինչպես նաև՝ վստահությունը չարաշահելով՝ օգտա­գործելով միջանձնային հարաբերությունները, համատեղ բիզնես ձեռ­­նարկելու պատրվա­կով, Մ․Բ․-ին և նրա ընտանիքի անդամներին պատճառել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս, որը դրսևորվել է հիշյալ անձանց կողմից 66 մլն 827 հզր ՀՀ դրամի չափով հարկադրված ծախս կատարելու ձևով:

Տ.Խ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (գույքային վնաս պատճառելը խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրության մեջ: