Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան ունակ է «ջախջախելու» բոլոր ահաբեկիչներին և կոչ արել «ձեռքերը հեռացնել» Սիրիայից

Լուրեր

07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է, որ Անկարան ուժ և կարողություն ունի «ջախջախելու» բոլոր ահաբեկիչներին Սիրիայում, այդ թվում՝ ԻԼԻՊ-ին և քուրդ զինյալներին, միաժամանակ, կոչ անելով բոլոր երկրներին «ձեռքերը հեռացնել» Սիրիայից, գրում է Al Arabiya-ն։

Անցյալ ամիս Բաշար Ասադի տապալումից ի վեր Թուրքիան բազմիցս ասել է, որ քրդական YPG-ի կազմաքանդման ժամանակն է: Անկարան խմբավորումը, որը գլխավորում է ԱՄՆ-ի դաշնակից «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը» (SDF), ահաբեկչական կազմակերպություն է համարում։

Անկարան նաև սպառնացել է նոր անդրսահմանային գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված ուժերի դեմ, եթե իր պահանջները չկատարվեն:

Ելույթ ունենալով խորհրդարանում՝ Էրդողանն ասել է, որ YPG-ն այժմ ամենամեծ խնդիրն է Սիրիայում և հավելել, որ խմբավորումը չի կարողանա խուսափել իր անխուսափելի վախճանից, եթե չդնի զենքերը:

«Ինչ վերաբերում է հորինված պատրվակներին, ինչպիսին է ԻԼԻՊ-ը, դրանք այլևս համոզիչ կողմ չունեն։ Եթե Սիրիայում և տարածաշրջանում իսկապես վախ կա սպառնալիքից, ամենամեծ ուժը, որն ունի կամք և ուժ այս հարցը լուծելու համար, Թուրքիան է։ Բոլորը պետք է իրենց ձեռքերը հեռացնեն Սիրիայից, և մենք մեր սիրիացի եղբայրների ու քույրերի հետ կարճ ժամանակում կջախջախենք ԻԼԻՊ-ի, YPG-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարներին»,- ասել է Էրդողանը՝ նկատի ունենալով ԱՄՆ-ի դիրքորոշումը, որ YPG-ն առանցքային գործընկերն է համարում ԻԼԻՊ-ի դեմ Սիրիայում, և որ այն կարևոր դեր է խաղում ծայրահեղական զինյալների բանտային ճամբարները պահպանելու գործում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի