Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել

Լուրեր

07.11.2026 | 12:26
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

Ռուսաստանի Օրյոլ քաղաքը նոյեմբերի 7-ի գիշերը ենթարկվել է զանգվածային հրթիռային հարձակման։ ASTRA պարբերականի՝ բաց աղբյուրների տվյալների ուսումնասիրության համաձայն՝ հարվածի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել «Պրոտոն» գործարանում, որը Ռուսաստանում օպտոէլեկտրոնային սարքավորումների կարևորագույն արտադրողներից է։ Այս մասին հայտնում է DW-ն։

Օրյոլի մարզի նահանգապետ Անդրեյ Կլիչկովը հայտարարել է, որ հրթիռային հարձակման հետևանքով «մասնակիորեն վնասվել են քաղաքի Սովետսկի շրջանում գտնվող ձեռնարկություններից մեկի արտադրական տարածքները»։ Սակայն նա չի հստակեցրել, թե որ ձեռնարկության մասին է խոսքը, և տեղեկություններ չի ներկայացրել հնարավոր տուժածների վերաբերյալ։

Նահանգապետի խոսքով՝ դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայությունները։

«Պրոտոն» գործարանը գտնվում է Օրյոլի Սովետսկի շրջանում։ Ուկրաինական Exile+ և Supernova+ OSINT ալիքների տվյալներով՝ գործարանի արտադրանքն օգտագործվում է, մասնավորապես, Ս-71 «Կովյոր» թևավոր ավիացիոն հրթիռներում, 9Մ723 «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներում և «Պանցիր-Ս1» զենիթահրթիռահրանոթային համալիրներում։

Նախկինում ձեռնարկությունը ևս բազմիցս ենթարկվել է ուկրաինական հարձակումների։