Բաքվում կանխվել է հրեական համայնքի ղեկավարներից մեկի դեմ ծրագրվող մահափորձը․ իսրայելական ԶԼՄ-ներ

Լուրեր

09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում երկու անձ է կալանավորվել՝ երկրի հրեական համայնքի բարձրաստիճան գործչի դեմ մահափորձ նախապատրաստելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է Իսրայելի հանրային հեռարձակող Kan-ը, որին վկայակոչում է The Times of Israel-ը։

Նշվում է, որ դավադրությունը հայտնաբերվել և խափանվել է Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից։

Ըստ զեկույցի՝ մեկ այլ երկրի, հավանաբար՝ Իրանի ներկայացուցիչներ, նրանց 200 հազար դոլար են առաջարկել հրեական համայնքի անդամին սպանելու համար: Հիմնական կասկածյալը, որը, ըստ տեղեկությունների, թմրավաճառ է, վերջերս մեկնել էր մեկ այլ երկիր և հանդիպել անվտանգության ծառայությունների հետ։

Ադրբեջանական հրեական համայնքի աղբյուրը Kan-ին ասել է, որ թիրախը եղել է հայտնի գործիչ, որն ակտիվորեն նպաստում է Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցությանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ (ՊԱԾ) ձերբակալել է Ադրբեջանի և Վրաստանի քաղաքացիների, որոնք ծրագրել են ահաբեկչություն իրականացնել երկրում գործող կրոնական համայնքներից մեկի դեմ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի