Պահանջում ենք, որ ասեն՝ Սևանա լճում լողալը վտանգավոր չէ․ տնտեսվարողները բողոքի ակցիա են անցկացնում

Լուրեր

08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
Բոլորը

Այսօր վաղ առավոտից Սևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում Սևանա լճի ափամերձ շինությունների սեփականատերերը։

Նրանք հայտարարում են, որ մեծ վնասներ են կրում, քանի որ ամռան այս սեզոնին մարդիկ չեն գալիս Սևանա լճում հանգստանալու․ բոլորի մոտ կա վախի զգացողություն, որ Սևանա լճի ջրի կանաչելը վնասակար է օրգանիզմի համար ու թունավոր:

«Բա եթե թունավոր է, ինչպե՞ս է վարչապետը գալիս Սևանա լճում լողալու կամ ինչպե՞ս են ուտում Սևանա լճի ձուկը։ Մենք ամեն օր ենք Սևանա լճում լողում»,- ասաց  տնտեսվարողներից մեկը։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի հայտարարվի՝ Սևանում լողալը վտանգավոր չէ, պահանջում են նաև հանդիպում առողջապահության և շրջական միջավայրի նախարարների հետ։

Նշենք, որ այս պահին նրանք շարժվում են դեպի Երևան-Սևան ճանապարհի՝ «ԳԱԻ պոստ»-ի հատված՝ բողոքի ակցիան այնտեղ շարունակելու համար։

Factor.am-փորձեց տնտեսվարողների բարձրաձայնած խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալ Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանից:Համայնքապետարանից մեզ հայտնեցին, որ Սարգիս Մուրադյանն այս պահին շտապ խորհրդակցոսւթյուն է հրավիրել: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ևս խնդրի վերաբերյալ խորհրդարկցություն է անցկացնում։

Խորհրդակցությունների վերաբերյալ մանրամասներ Factor.am-ը կփորձի ներկայացնել ավելի ուշ։