Թրամփը որոշեց Թուրքիային չվաճառել ամերիկյան F-35 կործանիչները

Լուրեր

08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
Բոլորը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից Թուրքիային վաճառած S-400 ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակը. գրում է ermenihaber-ը:

Ինչպես գիտենք, օրերս Ռուսաստանը սկսել է բեռնատար ինքնաթիռներով Թուրքիա ուղարկել այդ համակարգերի մասերը:

Սպիտակ տանը տեղի ունեցած ժողովի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ ի պատասխան ռուս-թուրքական այդ գործարքի, ԱՄՆ-ը Թուրքիային չի վաճառի թուրք-ամերիկյան պայմանագրով նախատեսված նոր սերնդի ամերիկյան F-35 մարտական օդանավերը։

Թրամփը ստեղծված իրավիճակում մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հասցեին՝ նշելով, որ նրանք սխալ քայլ են արել, երբ ժամանակին Թուրքիային չեն վաճառել ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերը։ Դրա հետևանքով է, որ Թուրքիան դիմել է Ռուսաստանին ու բանակցություներ վարել S-400-ների համար:

«Դժվար կացության մեջ են թե ԱՄՆ-ը, և թե Թուրքիան, սակայն ցանկանում եմ ասել հետևյալը. ԱՄՆ-ն F-35-ները չի վաճառելու, քանի որ Ռուսաստանը զենք է վաճառել ՆԱՏՕ-ի անդամին։ Մենք աշխատում ենք ստեղծված բարդ իրավիճակի ուղղությամբ։ Կտեսնենք դեռ, թե ինչ կլինի, բայց իրավիճակը, իրոք, արդարացի չէ»։

Թեմային արձագանքել է նաև ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը՝ նշելով, որ առայժմ հայտնի չէ, թե ինչ պատժամիջոցներ են կիրառվելու Թուրքիայի դեմ։ Շեշտել է, որ ԱՄՆ-ի նախագահը կկայացնի «անհրաժեշտ որոշում ամերիկյան օրենքներին համապատասխան»։