2021 թվականին ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի նիստը կանցկացվի Հայաստանում

Լուրեր

08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
Բոլորը

Հուլիսի 9-10-ը Սամարղանդում տեղի է ունեցել ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանը։

«Նիստի շրջանակներում քննարկվել է ԱՊՀ անդամ պետությունների՝ մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման ռազմավարության պլանով 2018-2020թթ.-ին  նախատեսված 2021-2030թթ. ռազմավարության նախագիծը։

Նիստի մասնակիցներն անդրադարձել են միասնական «Մետաքսի ճանապարհ» վիզայի (շենգեն վիզայի սկզբունքով) ներդրման հնարավորություններին, ինչպես նաև քննարկել ԱՊՀ անդամ պետությունների ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսի կազմակերպման առաջարկությունը։

Հայկական կողմի առաջարկով, 2021 թվականին ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի նիստը կանցկացվի Հայաստանում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Զբոսաշրջության խորհրդի հաջորդ նախագահող երկիր նախատեսվում է Հայաստանը։

Նիստի շրջանակներում անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների 1-ին ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսը և «Զբոսաշրջությունը ԱՊՀ երկրներում և տարածաշրջանային համագործակցությունը․ նոր մարտահրավերներ և հնարավորություններ» միջազգային գիտագործնական սեմինարը։ Ցուցահանդեսին մասնակցություն է ապահովել Տուրիզմի հայկական ֆեդերացիան, իսկ սեմինարին՝ Տուրիզմի հայկական ինստիտուտը։

ԱՊՀ անդամ պետությունների 1-ին ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի և Ուզբեկստանի մասնավոր հատվածի ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության 3 պայմանագիր»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։