Իշխանությունը չի կողմնորոշվում՝ ինչ է ուզում․ Տարոն Սիմոնյանը՝ վեթինգի իրականացման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am–ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ

– Պարո՛ն Սիմոնյան, սպասելի՞ էին Վենետիկի հանձնաժողովի արձանագրության մեջ տեղ գտած գնահատականները։

– Իհարկե՝ սպասելի էին: Թե՛ ես, թե՛ իրավաբան փորձագետների մի ստվար զանգված նույն մեկնաբանություններն ենք տալիս վերջին վեց ամսվա ընթացքում, երբ մեզ այդ թեմաների հետ կապված հարցեր են տրվում։ Այսինքն՝ դա նոր հեծանիվ չէ, իրավաբանները, որոնք մի քիչ ավելի խորն են ուսումնասիրել խնդիրը, նման եզրահանգման են եկել։ Մեղմ լեզու է օգտագործել Վենետիկի հանձնաժողովը, բայց դա նաև ազդակ է, որ չի կարելի իրավաբանության հետ խաղալ։

– Արձանագրության մեջ նշված է՝ իշխանությունն ընդունել է, որ ողջ դատական համակարգում վեթինգ կիրառելու անհրաժեշտություն չկա, արդարադատության նախարարությունն էլ արձագանքեց՝ նշելով, որ հավատարիմ են հռչակած մոտեցումներին։ Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ է ուզում իշխանությունը:

– Իշխանությունը, ըստ իս, չի կողմնորոշվում՝ ինչ է ուզում: Ասում են մի բան, հետո անցնում է ժամանակ, անում են այլ բան: Ստեղծում են ակնկալիքներ ժողովրդի շրջանում, որոնք չեն փարատվում։ Ես կոչ կանեի և կխնդրեի, մինչև պատասխանատու հայտարարություններով հանդես գալը, հասկանալ՝ ինչ խնդիրներ կան։

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան