Բրիտանիան որոշել է Ասանժին չարտահանձնել այնպիսի երկիր, որտեղ մահապատիժ է գործում

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Բրիտանական իշխանությունները որոշել են WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին չարտահանձնել այնպիսի երկիր, որտեղ նրան կարող է մահապատիժ սպառնալ: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ԱԳ փոխնախարար, Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նախարար Ալան Դանկանը, գրում է «Իզվեստիա»-ն:

Բրիտանացի նախարարն Էկվադորում հայտարարել է նաև, որ Լոնդոնը հոգ է տանում Ասանժի առողջության մասին:

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, հիշեցնենք, 2012 թվականից թաքնվում էր Լոնդոնում Էկվոդորի դեսպանատանն այն բանից հետո, երբ Շվեդիան նրան մեղադրեց սեռական ոտնձգության և բռնաբարության համար: Նա նաև վախենում էր ԱՄՆ արտահանձնվելուց:

Ապրիլի 11-ին Էկվադորի դեսպանատունն Ասանժին հանձնեց բրիտանական իշխանություններին: Հունիսի 10-ին հայտնի դարձավ, որ ամերիկյան արդարադատության նախարարությունը նրա արտահանձնման հարցով պաշտոնապես դիմել է Մեծ Բրիտանիային:

ԱՄՆ-ում WikiLeaks-ի հիմնադրին մեղադրանք է առաջադրվել 18 կետով, նրան կարող են 175 տարվա ազատազրկման դատապարտել:

Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու հարցով լսումները կանցկացվեն 2020 թվականի փետրվարի 24-ից հետո: