Եվրամիությունը հաստատել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկը

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Եվրամիությունը (ԵՄ) Կիպրոսի ափամերձ ջրերում հորատման աշխատանքների պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կկիրառի. գրում է ermenihaber-ը:

ԵՄ արտգործնախարարների մասնակցությամբ Բրյուսելում կայացած արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո գրավոր հայտարարություն է տարածվել։ Ըստ այդմ՝ ԵՄ-ն որոշել է միառժամանակ դադարեցնել Անկարայի հետ անցկացվող բոլոր բարձր մակարդակի հանդիպումները, այդ թվում՝ Թուրքիայի հետ օդային տրանսպորտի համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները, ԵՄ-Թուրքիա գործընկերության խորհրդի նիստերը։

Նախատեսվում է նաև, որ Եվրախորհուրդը կնվազեցնի 2020թ․ համար Թուրքիային տրամադրվելիք ֆինանսական աջակցությունը։ ԵՄ անդամակցությունից առաջ Թուրքիային տրամադրվելիք ֆինանսավորումը կնվազեցվի 146 մլն եվրոյով։ Միևնույն ժամանակ Եվրոպական ներդրումային բանկին առաջարկվել է վերանայել Թուրքիային տրամադրվող նյութական աջակցության պայմանները։

Հայտարարության մեջ նշվել է նաև, որ ԵՄ-ն հետևում  է Կիպրոսի ջրային տարածքում Թուրքիայի կողմից կատարվող հորատման աշխատանքներին: Անհրաժեշտության դեպքում խնդիրը կրկին օրակարգ կբերվի։

ԵՄ արտրգործնախարարները Թուրքիային կոչ են արել լավ հարաբերություններ պահպանել հարևան երկրների հետ, հավատարիմ մնալ միջազգային իրավունքի նորմերին և հարգել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունն ու իրավունքները։

Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, արձագանքելով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու Կիպրոսի կոչերին, հայտարարել էր, որ ԵՄ-ի նման քայլերը Թուրքիային չեն կարող կանգնեցնել, ավելին՝ դրանք անպատասխան չեն մնա։

Հիշեցնենք, որ Կիպրոսի հարակից ջրային տարածքում բնական գազի պաշարների որոնման իրավունքը վերջին տարիներին լարվածության մեծացման պատճառ է դարձել։ Թուրքական «Fatih», «Barbaros Hayreddin Paşa» և «Yavuz» նավերը Միջերկրական ծովում հորատման, որոնողական և սեյսմիկ ուսումնասիրության աշխատանքներ են կատարում։ Կիպրոսը, Հունաստանը, ԱՄՆ-ն, Եգիպտոսը և Եվրամիությունը պարբերաբար հանդես են գալիս այդ աշխատանքները դադարեցնելու կոչով։