2018 թվականի սեպտեմբերի 25-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբում շարունակվում են ուսումնասիրվել սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում կատարված ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Մասնավորապես ուսումնասիրվել է ընդհանուր առմամբ մամուլի 90 հրապարակում, Երևան քաղաքի դատախազության թեժ գծին կատարված 3 ահազանգ, սոցիալական ցանցերում քաղաքացիների …