Մեկ զբոսաշրջիկից Հայաստանը որքան եկամուտ է ստանում. Հայաստանի և Վրաստանի ցուցանիշների համեմատականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Բոլորը

Հայաստանում զբոսաշրջության ցուցանիշը թեև տարեցտարի աճում է, այդուհանդերձ, այս տարվա առաջին եռամսյակում աճի տեմպերն ավելի դանդաղ են, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ 2019թ առաջին եռամսյակի տվյալներով՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 364 հազար մարդ, ինչն ընդամենը 18 հազարով կամ 5%-ով է ավելի նախորդ տարվա համանման ցուցանիշից: Այս մասին տեղեկանում ենք  «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն»  հասարակական կազմակերպության կատարած հետազոտությունից։

«Մինչև տարեվերջ, սակայն, ակնկալվում է 10-12 տոկոս զբոսաշրջության աճ»,- ասում է կենտրոնի վերլուծաբան Աստղիկ Ավչյանն ու ավելացնում՝ նպաստող գործոնն այս տարի Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններն են։

Զբոսաշրջությունն աճ է գրանցում նաև ամբողջ աշխարհում, 2019 թվականի առաջին եռամսյակում աճի ցուցանիշը 4 տոկոս է։ Հատկանշական է այն, որ Հայաստանում զբոսաշրջության միջին աճի տեմպը 1,3 անգամ գերազանցում է համաշխարհային համանման ցուցանիշը։

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն»-ի ներկայացրած տվյալներից պարզ է դառնում նաև, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում զբոսաշրջության ոլորտը գեներացրել է շուրջ 124 մլրդ դրամի գումար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5 մլրդ դրամով ավելի է, սակայն 1 զբոսաշրջիկից գեներացված հասույթը  18 դոլարով ավելի քիչ է, քան նախորդ տարի․  այս տարի այն կազմում է  697 դոլար։ Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանում 1 զբոսաշրջիկից գեներացված հասույթը 2 անգամ զիջում է ՀՀ ցուցանիշին և կազմում է 386 դոլար։

Ընդհանուր առմամբ հարևան երկրում զբոսաշրջությունը զարգանում է ավելի բարձր տեմպերով, այդ մասին է վկայում այն, որ մեր երկրում 2019թ առաջին եռամսյակի տվյաներով զբոսաշրջության ոլորտում ձևավորվել էր 254 մլն դոլարի հասույթ, իսկ Վրաստանում՝ 578 մլն-ի։

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, զբոսաշրջիկների 83 տոկոսը հյուրանոցների փոխարեն նախընտրում են բարեկամների և հարազատների տները, մնացած 17-ն էլ՝ հանգրվանում են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում։

Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվով առաջին եռյակում են Ռուսաստանը, Իրանն ու Ֆրանսիան, այցելությունները քիչ չեն նաև ԱՄՆ-ից, Վրաստանից, Գերմանիայից և այլ երկրներից։ Իսկ  ահա Վրաստան այցելող զբոսաշրջիկները հիմնականում  հարևան երկրներից են՝ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան և Հայաստան։

Հայաստանում զբոսաշրջային այս թեժ սեզոնին  Սևանա լճի կանաչելը կարող է պատճառ դառնալ ցուցանիշների անկման, օրերս լողափերի վարձակալներն էին Factor.am-ի հետ զրույցում ահազանգել՝ լողափերը կիսադատարկ են, զբոսաշրջիկներ չկան, ինչի արդյունքում իրենք հսկայական վնասներ են կրում։

Հավելենք՝ թեև այս տարվա երկրորդ եռամսյակի ցուցանիշները պաշտոնապես հրապարակված չեն, այդուհանդերձ Կառավարության հուլիսի 13-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ տուրիզմի ոլորտում դրական տեղաշարժ կա։ Այս տարվա առաջին վեց ամիսներին ՀՀ-ում տուրիստները ծախսել են 120 մլն դոլար ավելի, քան  նախորդ տարի։

Հավելենք, որ 2019թ-ի առաջին եռամսյակում ՀՀ տուրիզմի մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմել է 9,8%։ 2009թ-ից ի վեր նկատելի է, որ մասնաբաժնի թրենդն աճում է։ Ի տարբերություն Վրաստանի, Հայաստանում զբոսաշրջությունը գեներացնում է ՀՆԱ-ի ավելի մեծ մասնաբաժին, դրա մասին են վկայում 2010-2018թթ ցուցանիշները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան