ՀՀ նախագահն ու վարչապետը քննարկել են երկրի զարգացման ծրագրերին վերաբերող ընթացիկ հարցեր
Քաղաքականություն
15.07.2019 | 19:05ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը:
«Քննարկվել են երկրի զարգացման ծրագրերին վերաբերող ընթացիկ հարցեր»,- ասված է կարճ հաղորդագրության մեջ: