Գյումրիում շարունակվում է փողոցաշինությունը․ պատմական կենտրոնում աշխատանքները գրեթե ավարտված են   

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տրամադրած 23․8 մլն եվրո արժողությամբ Գյումրիի փողոցաշինական ծրագրի առաջին փուլը նախատեսված էր ավարտել հունիսի 30-ին, իսկ օգոստոսին սկսել 2-րդ փուլը։ Սակայն փողոցաշինական աշխատանքների ընթացքում հայտաբերվել են մի շարք խնդիրներ, այդ պատճառով էլ ժամկետները երկարաձգվել են։ Factor.am-հետ զրույցում Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը նշեց, որ աշխատանքների ընթացքում անընդհատ առաջ է եկել  նախագծային փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն և դա է աշխատանքների ձգձգման հիմնական պատճառը:

«Որոշ փողոցներում աշխատանքները մոտենում են ավարտին, իսկ մի քանի փողոցներում դրանք ընթացքի մեջ են, իրականացվում են հենասյուների հիմքերի, եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգերի, մալուխների անցկացման, մայթերի ասֆալտապատման աշխատանքներ:  Բարձրավոլտ, ցածրավոլտ մալուխներ անցկացվեցին, կան օբյեկտիվ պատճառներ աշխատանքների ձգձգման մասով, դրանք ուսումնասիրվում և քննարկվում են բանկի հետ»,- ասաց Սոնա Առաքելյանը։

Փողոցաշինական ծրագրի առաջին փուլով միայն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցներով հիմնանորոգվում է 12 փողոց ու 2 հրապարակ, քաղաքի պատմական միջուկում էլ աշխատանքները գրեթե ավարտված են։

«Գյումրու պատմական կենտրոնում փողոցաշինական աշխատանքները գրեթե ավարտված են, Երևանյան խճուղում այս պահին իրականացվում են մանրահատակ ասֆալտի շերտի տեղադրման աշխատանքներ՝ 6 սմ հաստությամբ: Շիրազի փողոցի (հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ),  դրան հարակից 4 փողոցների հիմնանորոգման աշխատանքներն են գրեթե ավարտված, Գայի փողոցի աշխատանքներն են ավարտվել (հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ)։ Նաև Գարեգին Նժդեհի հրապարակն է վերակառուցվելու, որի նախագիծն արդեն հաստատվել և տրամադրվել է շինարարին: Շրջանաձև երթևեկության կազմակերպմամբ պայմանավորված՝ Գարեգին Նժդեհի հրապարակում կառուցվելու է երթևեկության անվտանգության կղզյակ»,- ասաց Սոնա Առաքելյանը։

Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակն ընդգծեց, որ փողոցաշինական աշխատանքների ընթացքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում  է։ «Իհարկե, փողոցաշինական ծրագիրը տարածքային կառավարման նախարարության, քաղաքաշինության կոմիտեի ուշադրության կենտրոնում է: Փողոցաշինական աշխատանքների մասով հաճախակի անցկացվում են խորհրդակցություններ:  Հունիսի 26-ի խորհրդակցությունը գլխավորում էր քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը»,- նշեց Սոնա Առաքելյանը։

Իսկ թե երբ կավարտվեն առաջին փուլի փողոցաշինական աշխատանքները,  հստակ ժամկետներ չկան։ Սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի անկախության օրվա գլխավոր տոնակատարությունները Գյումրիում են անցկացվելու, ենթադրելի է, որ մինչ այդ փողոցաշինական ախատանքները պետք է ավարտված լինեն։

Նշենք, որ Գյումրիի փողոցաշինական աշխատանքներն իրականացվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, համայնքային բյուջեի միջոցներով ևս իրականացվում են աշխատանքներ: Գյումրիում կա ընդհանուր 180 փողոց, որից 40-ից ավելին կհիմնանորոգվի։ Միայն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է 34 փողոցի հիմնանորոգում:

 

Էմմա Չոբանյան