16 տարվա սպանություն, որի հեղինակները անպատիժ են. Մատաղիսի գործն ԱԱԾ-ում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

16 տարի առաջ Մատաղիսում տեղի ունեցած սպանությունների աղմկահարույց գործի կասեցումը վերացվել է, և այն ուղարկվել է ԱԱԾ։

Դատախազությունից տեղեկացնում են, որ դեռևս մարտ ամսին ՀՀ գլխավոր դատախազի կողմից պահանջվել և ուսումնասիրվել են գործի նյութերը, որի արդյունքում ավագ դատախազի որոշմամբ գործն ուղարկվել է նոր քննության։ Իսկ պատճառն այն է, որ քրեական գործով առկա են պարզելու, ստուգելու և հստակեցնելու ենթակա մի շարք առանցքային նշանակություն ունեցող հանգամանքներ։

Մատաղիսի զորամասում կատարված սպանությունները, հիշեցնենք, տեղի են ունեցել 2013 թվականին։ Սպանվել են նույն զորամասի զինվորներ Հովսեփ Մկրտումյանը և Ռոման Եղիազարյանը։ Սպանության մեղավորները մինչ օրս չեն հայտնաբերվել և չեն պատժվել։

Սպանված Հովսեփ Մկրտումյանի հայրը Factor.am-ին պատմեց, որ որդին 7 ամսվա ծառայող էր, երբ լսել են սպանության լուրը։ Իրենք հիմա հույս ունեն, որ այս գործի վերաբացումը վերջապես կտա բազում հարցերի պատասխաններ, որոնք տարիներ շարունակ տանջել են սպանված զինվորի ծնողներին․ «16 տարի ա արդեն, մինչ այս կառավարության փոխվելը հույսս համարյա կտրել էի լրիվ, բայց հիմա, որ Նիկոլ Փաշինյանը եկավ, մի քիչ հույս ունեմ, բայց էս գործը ժամանակին Արմեն Հակոբյանը Գագիկ Ջհանգիրյանի հետ միասին էնպես են կոծկել, որ դա բացահայտողը հերոս կլինի»։

Այս քրեական գործը, որի բացահայտողին սպանվածի հայրը հերոս կկոչի, տարիներ շարունակ եղել է բոլորի ուշադրության կենտրոնում։ 16 տարի առաջ Մատաղիսի ջրանցքից արտակարգ իրավիճակների ջրասույզները հայտնաբերում են Հովսեփ Մկրտումյանի, իսկ հաջորդ օրը` Ռոման Եղիազարյանի դիերը։

2005թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի Առաջին ատյանի դատարանը սպանության համար մեղավոր էր ճանաչել նույն զորամասի զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին ու Արայիկ Զալյանին և դատապարտել 15 տարի ազատազրկման։ 2006-ին Վերաքննիչ դատարանը խստացրել էր պատիժը՝ նրանց դատապարտելով ցմահ ազատազրկման, այնուհետեւ Վճռաբեկ դատարանը դեկտեմբերին բեկանել էր դատավճիռները և գործն ուղարկել նոր նախաքննության։

Ի վերջո, 2012 թվականին Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանը գործը 4.5 տարի քննելուց հետո Մատաղիսի գործով արդարացման դատավճիռ էր կայացրել: Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանն ու Մուսա Սերոբյանն անմեղ էին ճանաչվել` կատարված հանցագործությունում նրանց մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով: Իսկ ՄԻԵԴ-ը 2016 թվականի որոշմամբ Հայաստանին պարտավորեցել էր 50 հազար եվրո վճարել այս գործով կալանքի տակ գտնված անձանց՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Սպանության հանգամանքները մինչ այսօր պաշտոնապես մնում են չբացահայտված, սակայն սպանվածի հայրը ունի իր վարկածները․ «Մատաղիղի զորամասի հրամանատարության, զորամասի հրամանատարն ա, կոմբատն ա, զամպոլիտը, Կառլեն Մալյանը, Իվան Գրիգորյանը, Միշիկ Արզումանյանը, Սևադա Մովսիսյանը ․․․ սաղ օֆիցերների գործն ա։ Սեյրան Օհանյանը գրություն է գրում, որ որդուս զամպոլիտին՝ Իվան Գրիգորյանին, ձեռ չտան, ինքը պատերազմի լավ մասնակից ա։ Պատկերացնո՞ւմ ես ինչ մասշտաբի ա, դրա համար էլ իրանց ձեռ էր տալիս, որ կեղծեն»։

Սպանվածի հոր կողմից նշված հրամանատար Իվան Գրիգորյանին հարցաքննելու անհրաժեշտության մասին է բարձրաձայնում նաև իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Նրա համար անհասկանալի է, թե ինչու է այս գործն ուղարկվել ԱԱԾ։ Ասում է՝ գրավոր դիմել են դա պարզելու համար, բայց դեռ պատասխան չեն ստացել․ «Էլի կան զինվորական գործեր, որոնք ուղարկվել են ԱԱԾ, բայց որևէ բան չի փոխվել, արդյունավետ չի։ Ես հիմա չեմ կարծում, որ կարող է ինչ-որ նոր բան անեն, նոր բանը կլիներ այն, որ հարցաքննության կանչվեր Իվան Գրիգորյանը, բոլոր ատյաններում են փորձել նրան կանչել, բայց նա չի ներկայացել դատարան»։

Իրավապաշտպանը պնդում է՝ այսօրվա պես հիշում է, որ երեք զինծառայողներին խոշտանգել են և ստիպել ինքնախոստովանական ցուցմունքներ գրել։ Ժաննա Ալեքսանյանը Վճռաբեկ դատարանի կողմից ցմահ դատապարտվածների նկատմամբ ազատման որոշում կայացնելը աննախադեպ մի քայլ է որակում:

Այն ժամանակվա զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը գործի հետ կապված չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ։ Միայն ասաց՝ նախաքննություն է ընթանում և չի ցանկանում որևէ բան ասել, որպեսզի դա չընկալվի որպես ուղղորդում, փոխարենը անհամբեր կսպասի նախաքննության ավարտին։

Գործով դատապարտված, ապա ազատ արձակված Արայիկ Զալյանն էլ Factor.am-ին փոխանցեց, որ տեղեկություն չունի, թե ինչ հիմքերով և ինչ է քննում ԱԱԾ-ն։ Ասաց գործի վերաբացման մասին մամուլից է տեղեկացել, հարցաքննության չի հրավիրվել։

Լիլիթ Շաբոյան