«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանն այսօր խորհրդարնում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությանը։ «Այս պահին օրակարգում չկա արտահերթ նիստ, որովհետև արտահերթ նիստի հայտարարության, որոշման կամ ուղերձի նախագիծ չկա: Ընդամենն առաջարկ է եղել այսինչ օրը հրավիրել արատահերթ նիստ: Բայց կանոնակարգ-օրենքի պահանջներն այնպիսին են, որ կից փաթեթը պետք է ամբողջական լինի: …

