Ճիշտ չեմ համարում, որ սահմանադրությունները երկրում հաճախակի փոխվեն. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Ես ասել եմ, որ ճիշտ չեմ համարում, որ սահմանադրությունները երկրում հաճախակի փոխվեն: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով առաջիկայում սահմանադրական փոփոխությունների հնարավորության մասին հարցին:

«Եվ նաև կարծում եմ՝ խորհրդարանական կառավարման համակարգը պետք է Հայաստանի Հանրապետությունում շանս ստանա, որպեսզի մենք հասկանանք՝ ինչ համակարգ է սա»,- հավելեց նա:

Վարչապետը նշեց, որ հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրվա հետ կապված, արձանագրել է, որ կա մի շատ կարևոր և արդարացի փաստարկ՝ Հայաստանը երբեք ժողովրդի լեգիտիմ քվեն ստացած Սահմանադրություն չի ունեցել և այսօր էլ չունի:

«Չեմ կարծում, որ ճիշտ կլինի՝ Կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեն, որովհետև կարող է մեկնաբանվել, որ նոր վարչապետ է, նոր Կառավարություն, և իրենք էլ հիմա իրենց վրա են ուզում ձևել այս Սահմանադրությունը, բայց, կարծում եմ, նորմալ է, եթե հանրության մեջ լինեն այդպիսի նախաձեռնություններ: Կարևորում եմ, որ ՀՀ-ում իսկապես լինի Սահմանադրություն, որի օգտին ժողովուրդն իսկապես գնա քվեարկի»,- ասաց նա: