Նպատակը վեթինգը չէ, այլ անկախ, անաչառ, սկզբունքային դատարան ունենալը. ՀՀ վարչապետ

Լուրեր

18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ «վեթինգ» բառի շուրջ մեծ փոթորիկ է բարձրացել: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա ներկայացրեց այդ գործընթացի շուրջ իր պատկերացումը:

«Ինձ համար վեթինգն այն է, որ այդ գործընթացի արդյունքում մենք ունենալու ենք մի դատարան, երբ ինչ էլ որոշի, ասենք՝ մեր դատարանը որոշեց, որովհետև գիտենք, որ սա անկախ, անաչառ, սկզբունքային դատարան է: Նպատակը վեթինգը չէ, այլ այսպիսի դատարան ունենալը»,- նշեց վարչապետը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հակակոռուպցիոն ռազմավարության քննարկման համատեքստում ինքը կողմնակից է այն տարբերակին, որը հանգեցնելու է այս նպատակի իրագործմանը:

«Եվ չեմ էլ ամաչի, որ ասեմ՝ լավ, վեթինգը հարմար չի, ժողովուրդ ջան, քննարկեցինք, դա հարմար չի, եկեք վեթինգ չանենք, ուրիշ բան անենք»,- հավելեց նա: