Վանաձորի Հայքի հրապարակում կտեղադրվեն գերժամանակակից շատրվաններ

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Մի քանի օրից Վանաձորի Հայքի հրապարակում կսկսվեն շինարարական աշխատանքներ: Համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետական ծրագրի շրջանակներում, սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել և հավանության է արժանացրել Վանաձոր համայնքի «Հայքի հրապարակի բարեկարգման և վերանորոգման» ծրագիրը:

Աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրով՝ Վանաձորի համայնքապետարանի հետ համաֆինանսավորմամբ: Հրապարակը նոր տեսքի բերելու համար հատկացվել է 245,7 մլն դրամ. «Հիմնական շեշտը դրված է ջրավազանների և շատրվանների արդիականացման վրա, այսինքն՝ նոր շատրվանների կառուցմանը: Մինչև այդ կիրականացվի նաև ջրավազանի հիդրոմեկուսացում, որպեսզի հետագայում ջրի բացթողումների խնդիր չունենանք: Ամբողջությամբ կփոխվեն բոլոր ինժեներական ենթակառուցվածքները՝ ջրահեռացման, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման: Եվ կտեղադրվեն ամենավերջին թողարկման շատրվաններ: Կունենանք՝ ձայնային, լուսային ու լազերային էֆեկտներով շատրվաններ: Շահող կազմակերպության ներկայացուցիչն ասաց, որ նաև կլինի կրակային շոու: Մի խոսքով, գերժամանակակից, և իրենց ասելով՝ տարածաշրջանում նմանը չունեցող շատրվաններ կունենանք»,- ասաց Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը:

Շատրվանների արդիականացմանը զուգահեռ, նախատեսվում է նաև, որ կնորոգվեն հրապարակի բազալտե անցուղիները:  Կբարեկարգվեն նաև հրապարակում գտնվող Տիգրան Մեծի 41 և Խորենացի 10 շենքերին հարակից մայթերը, կտեղադրվի ամբողջությամբ նոր պուրակային լուսավորություն, ինչպես նաև կլինի հրապարակում գտնվող 5 շենքերի ճարտարապետական դեկորատիվ լուսավորություն: Այս ամենի արդյունքում նախատեսվում է, որ Վանաձորը կունենա նոր տեսքով ու նոր շնչով հրապարակ, պահպանելով նաև հրապարակի քաղաքաշինական արժեքը: Հրապարակը վերջին անգամ հիմնանորոգվել է 1984-85 թվականներին:

Լսելով հրապարակի հիմնանորոգման մասին, բնակիչներն անընդհատ սոցցանցերում քննարկում են Գուգարք հյուրանոցին կից շինության լինել-չլինելու հարցը:  Մեր այն հարցին, թե ինչ ճակատագիր է սպասվում նշված շինությանը, Աբովյանը պատասխանեց. «Որպես ճարտարապետ կարծում եմ, որ քաղաքաշինական առումով կգա ժամանակ, որ դրանք չեն լինի, բայց դա շատ բարդ իրավական պրոցես է: Մետաղական ծածկարանի մասով մենք հիմա սեփականատիրոջ հետ ունենք դատական վեճ, և ըստ դատարանի վճռի՝ կորոշվի դրա ճակատագիրը: Իսկ քարե շինության մասով կան օրինական փաստաթղթեր»:

Հրապարակի հիմնանորոգման աշխատանքներն իրականացելու մրցույթը շահել են՝ «Վանտեխմատ» և«Պրիզմավան» ՍՊԸ-ները: Նախատեսվում է, որ աշխատանքների ավարտը կլինի 4 ամսից, սակայն մրցույթը շահած կազմակերպությունները խոստացել են, որ հոկտեմբերին՝ իր ծննդյան օրը, Վանաձորը կունենա բոլորովին նոր հրապարակ:

Տաթևիկ Ղազարյան