Ռուսաստանը հայտնել է Թուրքիային ռազմական ինքնաթիռներ վաճառելու պատրաստակամության մասին

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Ռուսաստանը պատրաստ է  Թուրքիային ռազմական ինքնաթիռներ վաճառել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը։ Նա նշել է, որ կողմերը կարող են բանակցություններ սկսել՝ Թուրքիային ռուսական արտադրության ռազմական ինքնաթիռների մատակարարման պայմանագրի քննարկման համար. գրում է ermenihaber-ը:

Պատասխանելով Թուրքիային նոր հակաօդային պաշտպանական համակարգերի կամ ռազմական ինքնաթիռների մատակարարաման հավանականության մասին հարցին՝ Բորիսովը մասնավորապես ասել է․ «Ինչու՞ ոչ, հնարավոր է։ Մենք արդեն դրա հավանակությունը ապացուցող մի օրինակ ունենք»։

Նշենք, որ ռուսական արտադրության S-400 ՀՕՊ համակարգերի մասերի մատակարարումը Թուրքիային շարունակվում է։ Գործընթացը մեկնարկել է հուլիսի 12-ին և մինչ օրս արդեն 14 ռազմական բեռնատար ինքնաթիռ է Ռուսաստանից Թուրքիա ուղարկվել։

Առայժմ հայտնի չէ, թե ընդհանուր առմամբ քանի բեռնատար ինքնաթիռ պետք է ուղարկվի Թուրքիա։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ համակարգերի տեղակայման գործընթացը նախատեսվում է ավարտել 2020թ․ ապրիլին։

Հիշեցնենք, որ ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով լարվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները։ ԱՄՆ-ը սպառնում էր,  որ S-400-ների ձեռքբերման դեպքում Թուրքիային կհեռացնի F-35 ռազմական ինքնաթիռների նախագծից։ Թուրքիան, այնուամենայնիվ, անտեսեց այդ սպառնալիքները՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով ԱՄՆ-ից F-35 ինքնաթիռներ ձեռք բերելու հավանականությունը։