ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ոստիկանապետն ու մահացածների հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ այսօր ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հիշատակին հարգանքի տուրք են մատուցել ոստիկանապետն ու մահացածների հարազատները:

«Այսօր ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած ողբերգական դեպքերի տարելիցն է:

Երեք տարի առաջ, այս օրը զինված անձանց խումբը խուժեց ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք: Իրենց ծառայողական ու պրոֆեսիոնալ պարտքը կատարելիս զոհվեցին, վիրավորվեցին, պատանդառվեցին ոստիկանության ծառայողներ:

Այդ ողբերգությունից մեկ տարի անց հուշակոթող ու հուշատախտակ բացվեց պարեկապահակետային ծառայության գնդում՝ հավերժացնելով դավադիր գնդակից զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, ոստիկանության լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի անունները:

Հուլիսի 17-ին, ավանդույթի համաձայն, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության ղեկավար կազմը այցելեցին պարեկապահակետային ծառայության գունդ:

Ոստիկանության պետը, բարձրաստիճան սպաները, գնդի անձնակազմն ու զոհված ոստիկանների հարազատները ծաղիկներ խոնարհեցին ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Առավոտից ՊՊԾ գունդ էին այցելում նաև պարզապես քաղաքացիներ, որ եկել էին երախտագիտության տուրք մատուցելու իրենց անվտանգությունն ու ապահովությունը կյանքի գնով պաշտպանած ոստիկանների պայծառ հիշատակին և հավաստելու հետայսու այսպիսի ողբերգությունները բացառելու համաժողովրդական կամքը»,- ասված է հաղորդագրությունում: