«Զորակցում եմ այստեղ հավաքված քաղաքացիներին, քանի որ լիովին համաձայն եմ նրանց պահանջների հետ: Նախորդ ռեժիմից մնացած դատական համակարգին փոփոխություններ են պետք»,- այս մասին ԲԴԽ շենքի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: «Այն, որ իշխանության ճյուղերից մեկի ղեկավարը Գագիկ Հարությունյանն է, զավեշտ է»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը: Նրա խոսքով՝ չկա որևէ իրավական …

