Որևէ շանտաժ չի կարող կիրառվել պետության դեմ․ հետայսու շատ ավելի խիստ ենք լինելու․ Տավուշի մարզպետ

Լուրեր

18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
Բոլորը

Երկար ժամանակ Տավուշի մարզում եղել է ապօրինի անտառահատում, որն իր ծավալներով մի քանի անգամ գերազանցել է օրինական անտառահատման ցուցանիշները՝ ծնելով նաև կոռուպցիոն սխեմաներ, իսկ այսօր երկրում իրավիճակ է փոխվել, և մենք բացառում ենք ապօրինի անտառահատումը։

Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ Իջևան քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիային, ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, որը  ՀՀ ոստիկանապետի և տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների և շրջակա միջավայրի նախարարների հետ միասին երեկ ուշ երեկոյան բանակցություններ էր վարում ցուցարարների հետ։

«Միևնույն ժամանակ՝ մենք գիտակցում ենք, որ անտառահատումներով զբաղվող  մարդկանց մենք պետք է այլընտրանք առաջարկենք՝ տալով  հնարավորություն այլ աշխատանքով  զբաղվելու։ Դեռևս անցյալ տարվանից իրականացվել են հատուկ գրանտային ծրագրեր հենց այն համայքների այն ընտանիքների համար, որոնք ներգրավված են եղել ապօրինի անտառահատումների մեջ։ Հենց այդ ժամանակվանից էլ հայտարավել է, որ այլևս ապօրինի անտառահատումներով չպետք է զբաղվեն, հետևաբար, այնպես չէ, որ մենք միանգամից ենք նրանց արգելել ծառահատումներով զբաղվել։ Այս խնդիրը սրվեց հատկապես անցյալ շաբաթվանից, երբ մենք Դիլիջանի վերջնամասում տեղակայեցինք անցակետ, որը բացառում է ապօրինի բեռի տեղափոխումը, ինչն էլ դարձավ բողոքի հիմնական առիթը»,- ասաց մարզպետը։

Վերջինիս խոսքով՝ թեև երեկ տարվող բանակցությունների ընթացքում էլ ցուցարարները կրկնում էին իրենց հիմնական պահանջը՝ բացել Դիլիջանում տեղակայված անցակետը, իրենք պնդել են, որ դա հնարավոր չէ։

«Երբ ցուցարարները հասկացան, որ Կառավարությունը որևէ զիջում չի անելու, իրենք զիջեցին և բացեցին ճանապարհը»,- նկատեց Չոբանյանը։

Տավուշի մարզպետը նաև վստահեցրեց՝ հետայսու շատ ավելի խիստ և հետևողական են լինելու օրինականության պահպանման հարցում։

«Որևէ շանտաժ չի կարող կիրառվել պետության ու պետականության դեմ և սրանից հետո էլ շատ ավելի խիստ ենք արձագանքելու դրան»,-ասաց նա։

Անդրադառնակով երեկ տեղի ունեցած բախումների հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներին՝ մարզպետը նշեց, որ, ըստ իր ունեցած պաշտոնական տեղեկության, տարբեր վնասվածքներով  հիվանդանոցներ են տեղափոխվել 12 ոստիկան և մեկ ցուցարար, հետո ևս 6 հոգի դիմել են հիվանդանոց։

«Բոլորի մոտ էլ թեթև վնասվածքներ են՝ բացառությամբ մեկ ոստիկանի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան բախումներ էր տեղի ունեցել Իջևան քաղաքի ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանների միջև:

Աղավնի Սուքիասյան