Ինչո՞ւ են 36 հոգանոց ցուցակից բերման ենթարկել 19-ին, ո՞ւր են մնացածը․ Փաշինյանը՝ փոխոստիկանապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Երեկ Իջևան քաղաքում անթույլատրելի գործողություններ են տեղի ունեցել․ ապօրինի ծառահատումներ իրականացնող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և վնասվածքներ են հասցրել նրանց․ այսպիսով  ապօրինի ծառահատումներ իրականացնող մարդիկ փորձել են ապօրինի պայմաններ պարտադրել կառավարությանը, ուստի միանգամից ասեմ, որ նման ցանկացած փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության. այս մասին այսօր Կառավարության նիստի մեկնարկին, անդրադառնալով  երեկ Իջևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին, ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նիստին մասնակից Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանին խնդրելով մանրամասներ ներկայացնել միջադեպից։

Ոստիկանապետի տեղակալը կառավարությանը տեղեկացրեց, որ մոտ 500 հոգով երեկ փակել են մայրուղին և պահանջել, որ բացեն Դիլիջանում տեղակայված այն անցակետը, որն անհնար է դարձնում ապօրինի հատված ծառերի տեղափոխումը մայրուղով։

«Մոտ 500 հոգի փակել էին ճանապարը, ոստիկանները պատ կազմեցին և այդ ժամանակ էլ տեղի ունեցավ բախում․ բողոքավոր հատվածը քարերով, փայտերով մահակներով վնասվածքներ պատճառեցին ոստիկաններին՝ 12 հոգու․ որոնք տեղափոխվել են հիվանդանոց, ևս երկու հոգի էլ տեղափոխվել է Իջանի ԲԿ։ Փառք Աստծո, վնասվածքները լուրջ չէին, 8 հոգի այժմ հոսպիտալացված է Ոստիկանության հոսպիտալում, նրանցից 6-ը դուրս կգրվեն, իսկ 2-ը կմնան հսկողության տակ։ 19 հոգի բերման է ենթարկվել, որոնցից այս պահին 13 ձերբակալված է, իսկ մնացածը բաց են թողնվել ստորագրությամբ»,- երեկ տեղի ունեցած միջադեպից մանրամասներ ներկայացրեց ոստիկանապետի տեղակալը։

Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, որ իր տեղեկություններով, պետք է բերման ենթարկվեին 36 հոգի, ինչու է այդ ցուցակից բերման ենթարկվել միայն 19 հոգի, ոստիկանապետի տեղակալն ասաց, որ այդ 36 հոգուց կարողացել են միայն 19-ին բերման ենթարկել, քանի որ մյուսները լքել են իրենց բնակության վայրերը։

Փոխոստիկանապետը տեղեկացրեց նաև, որ Ոստիկանությունը բացառել է այդ մարդկանց՝ ՀՀ-ն լքելու տարբերակը և ուժեղացված ծառայություն է իրականացվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ոստիկանության պետի տեղակալը նաև հայտնեց, որ այս պահին իրավիճակը վերահսկվում է, մայրուղիները բաց են, ոստիկանապետը գտնվում է Իջևանում, անցկացվում է ուժեղացված ծառայություն։

Մանրամասները՝ տեսանյութում։