Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովին ելույթով հանդես եկավ Հայաստանում և Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոս Դաումանը: Նա խոսեց կրոնի ազատության՝ որպես մարդու իրավունքներից մեկի կարևորության ու անհրաժեշտության մասին, ինչպես նաև շեշտեց, որ այս հարցում կենսական է կրոնական փոքրամասնություններին հնարավորություններ ու ազատություն տալը: Դեսպանն անդրադարձավ նաև …

