ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը Բարձրագույն դատական խորհրդի անգործության ամբողջ մեղքը փորձեց ինձ վրա բարդել՝ ասելով, որ ոչ մի օր նիստերին չեմ ներկայացել։ Այս մասին այսօր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանի՝ որպես ԲԴԽ անդամ լիազորությունների դադարեցման պահանջով հրավիրված ԲԴԽ նիստին նշեց Նախշուն Տավարացյանը։ Տիկին Տավարացյանը ԲԴԽ անդամներին Դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ …

