«Եթե ափից հոտ քաշելով եք մասնակցում ԲԴԽ նիստերին, ապա ասելիք չունեմ». Տավարացյանը՝ Բեքմեզյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
Բոլորը

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը Բարձրագույն դատական խորհրդի անգործության ամբողջ մեղքը փորձեց ինձ վրա բարդել՝ ասելով, որ ոչ մի օր նիստերին չեմ ներկայացել։

Այս մասին այսօր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանի՝ որպես ԲԴԽ անդամ լիազորությունների դադարեցման պահանջով հրավիրված ԲԴԽ նիստին նշեց Նախշուն Տավարացյանը։

Տիկին Տավարացյանը ԲԴԽ անդամներին Դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ մասը հիշեցրեց, որտեղ ասվում է, որ դատական դեպարտամենտը Բարձրագույն դատական խորհրդի նիստի, օրակարգի, ժամանակի և վայրի մասին  ԲԴԽ աշխատակարգով սահմանված կարգով և ժամկետում ծանուցում է ԲԴԽ անդամներին և հարցի քննարկմանը մասնակցող այլ անձանց։ Դրանք տրամադրվում են հարցի քննարկումից առնվազն երկու օր առաջ, իսկ անհապաղ հարցերի քննարկման դեպքում՝ ոչ ուշ, քան նիստից անմիջապես առաջ։

«Ուզում եմ պարոն Բեքմեզյանին հիշեցնել, որ եթե Դուք  Ձեր ափից հոտ քաշելով իմանում եք, որ այդ օրը Բարձրագույն դատական խորհրդի նիստ է լինելու և այդ նիստին մասնակցում եք՝ առանց դատական դեպարտամենտի ծանուցման, ապա ես Ձեզ ասելիք չունեմ։ Դատական օրենսգրքի 91-րդ հոդվածն ավելորդություն է»,- նշեց Տավարացյանը։

 

Անդրադառնոլավ ԲԴԽ նիստերից իր անհարգելի բացակայություններին, Նախշուն Տավարացյան ընդգծեց, որ նիստերից մի քանիսի ընթացքում ինքն արձակուրդի մեջ է եղել։ Բացի այդ, նրա խոսքով՝ նիստերի մասին ծանուցումներ չեն եկել։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան