Անհրաժեշտության դեպքում Ոստիկանությունն ուժ կկիրառի. փոխոստիկանապետը՝ Իջևանի դեպքերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
Բոլորը

ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը վստահեցնում է՝ ոստիկանությունն ունի օպերատիվ տվյալներ այն մասին, թե ովքեր են վառելափայտի բիզնեսների ղեկավարները, որոնք թիկունքից, ինչպես վարչապետն ասաց, կազմակերպում են Իջևանում ընթացող ակցիաները։

«Ոստիկանական աշխատանքներն ու միջոցառումներն իրականացվում են: Այդ 36 հոգին, որ հնչեցրեց վարչապետը, վերաբերում է հակաօրինական գործողությունների ակտիվ մասնակիցներին, որը ձայնագրություններով, այլ տվյալներով մենք ուսումնասիրել ենք ու այդ ցուցակը այդ քանակով կազմել ենք»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց փոխոստիկանապետը:

Հարցին՝ բերման ենթարկվածների մեջ կա՞ն մարդիկ, որոնք այդ բիզնեսով են զբաղվում, Մովսիսյանը պատասխանեց՝ դեռ ուսումնասիրություն է իրականացվում: Փոխոստիկանապետը չհերքեց, որ կոռուպցիոն սխեմաներ կարող են լինել, և այդ գործով ԱԱԾ-ն իրականացնում է քննություն. «Քննությունն ավարտված չէ, բայց, այո՛, ոստիկանության աշխատակից է մասնակից եղել նման պրոցեսում, և հիմա ինքը քննության տակ է գտնվում»։

Փոխոստիկանապետը չհամաձայնեց հնչած տեսակետներին, որ Իջևանում ոստիկանների նկատմամբ կիրառված ուժը Ոստիկանության թուլության նշան է: Ասաց՝ Ոստիկանությունն իր գործողություններն իրականացնում է օրենքի սահմաններում, անհրաժեշտության դեպքում ուժ էլ կկիրառի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան