ԲԴԽ նիստը դռնբաց կանցկացվի
Հասարակություն
18.07.2019 | 12:41Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանի՝ որպես ԲԴԽ անդամ լիազորությունների դադարեցման պահանջով հրավիրված ԲԴԽ նիստը դռնբաց կանցկացվի:
ԲԴԽ անդամները մերժեցին Տավարացյանի՝ նիստը դռնփակ անցկացնելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամները նշել էին, որ նիստը դռնբաց անցկացնելն արդարադատության շահերից է բխում:
Նելլի Մելքոնյան