Ես ստեղծում եմ իմ սեփական job discription-ը, որի կետերի իրագործմամբ, հավատա, մեր հանրությունը հասնելու է լուրջ փոփոխության. Տիգրան Պասկևիչյանը՝ Արա Շիրինյանին

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (ՀՀՌԽ) նախագահի նախկին խորհրդական Տիգրան Պասկևիչյանը պատասխանել է ՀՀՌԽ նախագահի բաց նամակին:

«Ուրախ եմ, որ պատասխանել ես նամակիս։ Տխուր եմ, միաժամանակ, որ երկու-երեք օրվա ընթացքում շատ բաներ մոռացել ես։ Ասում ես «…եթե ամեն ինչ այդքան դյուրին էր, ապա ինչու՞ էր այդքան դժվար մնալ և մասնակցել բարեփոխումներին»:

Սիրելի ընկեր, երբ բաց նամակում նշված նախաձեռնություններս քո թեթեւ ձեռքով կասեցվեցին ու ես հայտնեցի հրաժարականի մտադրությունս, կեսբերան առաջարկեցիր մնալ։ Խնդրեցի, այդ դեպքում, թուղթ ու գրիչ վերցնել ու գրել խորհրդականիդ job discription-ը (աշխատանքի նկարագրություն)։

Եթե պատասխանումդ շարադրված մտադրություններն անկեղծ են, ուրեմն պետք է առջեւս դնեիր աշխատանքների մի ծավալ, որը կենթադրեր « գործող կառույցը իրական ժամանակում» «երկար, բայց ճիշտ ճանապարհ»-ով, «ինստիտուցիոնալ մեղքը մի մարդու վրա» չբարդելով՝ «քոչարյանական-սարգսյանական ռեժիմի զոհ»-ին փրկելը։

Այո, այո, ճիշտ այսպիսի անհեթեթ puzzle կստացվեր job discription–ս, եթե այն գրվեր երբեւէ, բայց չէր գրվում, քանի որ ինքդ էլ հասկանում էիր ու հասկանում ես, որ էդ ինստիտուցիոնալ-մինստիտուցիոնալը աննկարագրելի մեեե՜ծ չափերի բլեֆ է։

Էդ ինստիտուցիոնալով ինչ ասես կարելի է անել։ Քննչական ծառայությունում գործ փակել ու քամահրել լրագրողների հարցումները, Պետրոսին թոշակի ուղարկել լուրերի տաղավարից (չմոռանալ աստղը տեղադրել ռադիոյի դիմաց), Մարգարիտա Գրիգորյանին շնորհել Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում, «Հրանուշ Հակոբյան» շքանշան տալ «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակին, հացադուլն ընդունել որպես սցենարական հայտ եւ այլն եւ այլն։

Արա ջան, եթե հավատայի քո ասածին, պետք է անմիջապես թողնեի ծխելը, լավ հետեւեի առողջությանս, ամեն սթից բանից չներվայնանայի, որովհետեւ քո ու Մարգարիտա Գրիգորյանի ձեռնամուխ արած փոփոխությունների արդյունքը տեսնելու համար մի 100-120 տարի է հարկավոր։

Մինչ Աստված երկար կյանք կտա բոլորիս, ես ստեղծում եմ իմ սեփական job discription-ը, որի կետերի իրագործմամբ, հավատա, մեր հանրությունը հասնելու է լուրջ փոփոխության»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքյան գրառմամբ նախ տեղեկացրել էր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում գրելու մասին, ապա բաց նամակ էր հղել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին: