ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Արթուր Դավթյանը նախ շնորհակալություն է հայտնել դեսպանին այս տարվա նոյեմբերին բարեկամ Իրան կատարած ՀՀ գլխավոր դատախազի բարձր մակարդակով կայացած այցին լուրջ աջակցություն ցուցաբերելու համար: Նա նշել է, որ այցը նոր փուլ է նախանշել իրավական …